Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացումը. Արտակ Զաքարյան

SOCIETY

 ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարևորում է խորհրդարանների դերը միջազգային անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ այս առումով խորհրդարանները պետք է ավելի խորացնեն համագործակցությունը աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:  Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում «Արդի պայմաններում խորհրդարանների դերը միջազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային խորհրդարանական չորրորդ համաժողովի ժամանակ, որում իր մտահոգություններն է արտահայտել աշխարհի տարբեր հատվածներում առկա հակամարտությունների վերաբերյալ՝ կոչ անելով խորհրդարաններին խորացնել համագործակցությունը միջազգային անվտանգությանը սպառնացող բոլոր մարտահրավերների դեմ պայքարելու համար: Պատգամավորն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նկատելով, որ Ադրբեջանի քայլերը բարդացնում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ Հայաստանում շատ լավ են հասկանում հասարակական ու քաղաքական կյանքում անվտանգության ապահովման ու խաղաղ գոյակցության գինը։ «Մեր սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարավոր ընտանիքների համար անվտանգության դեմ ուղղված մարտահրավերները ոչ թե տեսական, երևակայական վտանգներ են, այլ ամենօրյա սպառնալիք ու դաժան հանցագործություն` ուղղված խաղաղ բնակչության դեմ: Երբ հարևան պետությունը գնդակոծում է քո դպրոցներն ու մանկապարտեզները, պատճառելով մարդկային զոհեր, ապա անվտանգության հարցը հասկանալիորեն դառնում է պետո ւթյան ու հասարակության թիվ մեկ խնդիրը: Այս հարցի շուրջ համագործակցությունը միջազգային հարաբերություններում ոչ թէ բարի կամքի դրսևորում պետք է լինի, այլ անհրաժեշտություն, որը բխում է բոլորի շահերից»,- ասել է Զաքարյանը:

Նա նկատել է, որ վերջին տարիներին միջազգային քաղաքականության մեջ մեծապես աճել է միջխորհրդարանական կապերի դերն ու նշանակությունը: Սակայն, չնայած, առկա միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակին, դեռևս առկա է գործունեության հսկա դաշտ` զարգացման հետագա մեծ պոտենցիալով: «Մեր օրերում մարդկությունը կանգնած է անվտանգության նոր չափումների առջև: Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում «անվտանգություն» հասկացությունը՝ գոյությանը սպառնացող աղբյուրներից պաշտպանվելու կարողությունն է, որն ուղղակի կապվածություն է ապահովում ազգային անվտանգության և միջազգային անվտանգության հասկացությունների միջև: Այս համատեքստում, բացի քաղաքական երկխոսությունից, առանցքային նշանակություն ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը՝ սահմանված քաղաքականության, միջազգային անվտանգության, զինաթափման և սպառազինությունների վերահսկման ոլորտներում»,- նշել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհում զարգացման գործընթացները դարձել են ավելի բարդ ու վտանգավոր` բնապահպանական գլոբալ փոփոխություններից, հարկադրված և անօրինական միգրացիայից մինչև քաղաքական և տնտեսական ճգնաժամեր:  Զաքարյանը մանրամասնել է, որ պայքարը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ խթանում է տարածաշրջանում նոր գործընթացների իրացման դինամիկան, և նույնիսկ հակասությունների աննշան հանգույցները, առանձին հրահրումները ունակ են ստեղծել խնդիրներ՝ միջազգային համակարգի և ազգային անվտանգության համար:

«Միջազգային ահաբեկչության ակտիվացումը, կարծես թե, ձևավորում է միջազգային հարաբերությունների նոր բնույթ:  Այն երևաց նաև բոլորովին վերջերս կայացած ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված բարձր վեհաժողովի ժամանակ։ Ստեղծված իրավիճակում նախկին աշխարհաքաղաքական մրցակիցները պետք է միավորեն իրենց ջանքերը` նոր մարտահրավերներին դիմակայելու գործում, ինչի դեմ պայքարում արդեն կիրառելի չեն սովորական գործածելի մեթոդները: Միջազգային հանրության համար առկա նոր մարտահրավերները ստիպում են բազմաթիվ երկրների կառավարություններին և խորհրդարաններին լինել ավե լի սերտ կապի մեջ և միասնական պատասխանատվություն կրել համընդհանուր անվտանգության համար: Խորհրդարանական չափումներում, միջազգային կազմակերպությունները մշտապես իրականացնում են բազմակողմ խորհրդարանական բանավեճեր ամենատարբեր թեժ խնդիրների շուրջ, և ես համոզված եմ, որ բազմաթիվ քաղաքական որոշումների ընդունման ազդակները գալիս են հենց խորհրդարանական հարթություններից: Եկել է ժամանակը, որ տարբեր պետությունների խորհրդարանականները իրենց գործունեության հիմքում դնեն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմներին համապատասխան պայքարը ահաբեկչության դեմ` հարթակ դարձնելով միջազգային մարմինները, կիրառելով միջազգային պայմանագրերը, ինչպես նաև իրացնելով վերահսկողության և հարկադրման միջազգային մեխանիզմներ»,- հավելել է պատգամավորը:

Պատգամավորը հույս է հայտնել, որ նմանատիպ միջազգային ֆորումները կարող են իրենց արդյունավետ ներդրումն ունենալ այսպիսի պատասխանատվության ցուցաբերման գործում: «Հայ խորհրդարանականները, հաստատելով իրենց հանձնառությունը միջազգային համընդհանուր ճանաչում ունեցող նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնդրության դրույթներին և Հելսինկիի Եզրափակիչ ակտին, կառուցողական և հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում ամենատարբեր ոլորտներում և ակտիվ համագործակցության կոչ են անում` ուղղված միջազգային անվտանգության պահպանմանն ու ամրապնդմանը, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի ամրապնդմանը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը:

Մենք հայտնում ենք մեր անհանգստությունը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ, ցանկանում ենք ընդգծել, որ մեզ համար առաջնային է համարվում մեր տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացումը:

Տարածաշրջանային մակարդակում մենք առանձնացնում ենք երեք հիմնական միջազգային կազմակերպություններ, որոնց հետ համագործակցությունը հակահաբեկչության դեմ պայքարի գործում մեզ համար կարևոր է: Այդ կազմակերպություններն են ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և ՆԱՏՕ-ն:

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ապահովման ուղղություններից մեկը: Այս կապակցությամբ, ՀԱՊԿ շրջանակում, Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիայի կիրառման դեպքում հավաքական անվտանգության սկզբունքի իրացման, ինչպես նաև միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում հատուկ օպերացիաների անցակցման համար:

Հայաստանը նաև ակտիվ կերպով ներգրավված է ԵԱՀԿ գործունության բոլոր երեք չափումներում, ինչպիսիք են ռամզա-քաղաքական, հումանիտար և տնտեսա – բնապահպանական համագործակցության ուղղությունները:  Ցանկանում եմ նաև ընդգծել ունիվերսալ և տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների դերը հանցագործությունների անպատժելիության վերացման գործում, ինչպես նաև ԵԱՀԿ դերը միջազգային մակարդակում` ուղղված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և այդ համատեքստում նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը»,- նշել է Արտակ Զաքարյանը :

Եզրափակելով ելույթը՝ պատգամավորն արդնարդարձել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության գնդակոծումը հանգեցրել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի բարդացմանը:

Այս համատեքստում նա  նաև ընդգծել է  ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ միջազգային խորհրդարանական հարթակներից օժանդակելու կարևորությունը և կոչ անել չտրվել ադրբեջանական լոբբիին և ապատեղեկատվությանը:  «Խորհրդարանականների պարագայում` իրականությունը առավել լավ պատկերացնելու համար, ճիշտ է նրանց` որպես անկախ և ազատ մարդկանց, այցելելությունը տարբեր հակամարտության գոտիներ և հանդես գալը ճշմարտության դիրքերից։ Միայն այսպես, խորհրդարանական հարթակներում, հնարավոր կլինի գտնել հատման կետեր և կառուցողական երկխոսություն ունենալ անվտանգության և կա յունության ամրապնդման խնդիրների շուրջ»,- եզրափակել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future