Վահագն Վերմիշյանը թողել է պաշտոնը Ռուսաստանում՝ Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկից հետո
SOCIETYՌուսաստանի Դաշնության Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանը լքել է պաշտոնը: Սեփական ցանկության համաձայն՝ հեռանալու մասին Վերմիշյանի հայտարարությունը ապրիլի 3-ին ստորագրվել է նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուդարինի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, РИА57-ի տեղեկություններով` Վերմիշյանը հեռացել է Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Հայաստանից բա րձր պաշտոն զբաղեցնելու մասին առաջարկ ստանալուց հետո: Մանրամասները չեն հստակեցվում:
Վահագն Վերմիշյանը ծնվել է Ստեփանավանում: 1989-1991 թվականներին զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ինչից հետո տեղափոխվել է Ռուսաստան: Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



