Իսրայելը լիովին պաշտպանում Է Սիրիայի ավիաբազային հարվածելու Թրամփի որոշումը. Նաթանյահու
INTERNATIONAL NEWSԻսրայելը լիովին պաշտպանում Է Սիրիայի ավիաբազային հարվածելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
«Իսրայելը լիովին պաշտպանում Է նախագահ Թրամփի որոշումը,- գրել Է Իսրայելի վարչապետը Twitter-ի իր պաշտոնական Էջում:- Ինչպես խոսքով, այնպես Էլ գործով ԱՄՆ-ի նախագահը միանշանակ հասկանալ տվեց, որ չի հանդուրժելու քիմիական զենքի օգտագործումն ու տարածումը»:
Նաթանյահուի խոսքով՝ «Իսրայելը հուսով Է, որ Ասադի ռեժիմի սարսափազդու գործողությունների նկատմամբ ցուցաբերված այդ վճռականությունը կդրսեւորվի ոչ միայն Դամասկոսի, այլեւ Թեհրանի, Փենյանի նկատմամբ եւ այլ վայերերում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



