Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնին կոչ Է արել շարքից հանել Սիրիայի ռազմաօդային ուժերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցկակցուհի, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել Է, որ սիրիական հակամարտությունը կարելի Է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ապակայունացմամբ: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել Է Նյու Յորքում կայացած «Աշխարհի կանայք» գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Բաշար Ասադն ունի ռազմաօդային ուժեր, որոնք խաղաղ բնակչության շրջանում մահերի մեծ մասի պատճառն են… Ես համոզված եմ, որ մենք պետք Է սկզբում եւ պետք Է այժմ շարքից հանենք նրա օդանավակայանները եւ այդպիսով նրան խանգարենք կրկին ռմբակոծելու անմեղ մարդկանց եւ օդից նրանց վրա զարին գազ փոշեցրելու»,- ասել Է Քլինթոնը:-0-/34/
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



