Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կարապետյանը գիտի՝ ինչպես ցավ պատճառի օլիգարխիային»․ քաղտեխնոլոգ

INTERVIEW

Past.am-ի հյուր է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը.

– Պարոն Քոչարյան, ընտրությունների արդյունքների հարցում ինչպիսի՞ դեր խաղաց վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը:

– Շատ մեծ դեր խաղաց:

– Իսկ ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյա՞նը կհետևի Հանրապետական կուսակցությանը, թե` հակառակը, Հանրապետական կուսակցությունը կհետևի Կարեն Կարապետյանին: Այս երկու դաշտերում արժեքային բևեռացումներ կան: Ես գոնե տեսնում եմ:

– Այո, կան: Ես էլ եմ տեսնում: Խնդիրն այն է, որ մինչև Կարեն Կարապետյանն էլ Հանրապետական կուսակցության մեջ կային բավականին պարկեշտ, նորմալ մարդիկ: Պարզապես նրանց տեսակարար կշիռը քիչ էր:

Հիմա եթե Կարեն Կարապետյանը կարողանա «կոտրել» այս իրողությունը, դա միայն իրենից է կախված: Եվ կախված է նաև Հանրապետական կուսակցության մեջ գտնվող այն մարդկանցից, ովքեր ևս ուզում են ինչ–որ բան փոխել:

Իսկ փոխել պարտավոր են նաև հենց իրենց կուսակցության շահերից ելնելով, որովհետև շատ լավ հասկանում են, որ մինչև Կարեն Կարապետյանն իրեց կուսակցության վարկանիշն այնքան էր իջել, որ ստիպված էին փոխել այսպես ասած` ֆասադը` առաջին տասնյակը: Իսկ եթե նկատեցիք` մեկ ամիս շարունակ, բացի Կարեն Կարապետյանից, Վիգեն Սարգսյանից և Արփինե Հովհաննիսյանից, այդ ահռելի կուսակցությունից ոչ ոք չերևաց:

Եվ դա պատահական չէր, նրանք շատ լավ հասկանում էին, որ այն աստիճանի են հասցրել իրենց կուսակցությունը, որ հասարակությունն արդեն չի ընդունում իրենց: Եվ եթե չեն ցանկանում, որ հասարակության մեջ ընդվզում լինի, ապա պարտավոր են կուսակցությունը տանել Կարեն Կարապետյանի տեսակի և ոչ թե շմայսների տեսակի ուղղությամբ:

Իսկ այժմ` ընտրություններից հետո, ինչպիսի՞ն կլինի Սերժ Սարգսյանի դերակատարությունը: Կրկին կմնա առաջնային դիրքերո՞ւմ, թե մի փոքր արդեն տեղի կտա:

– Կարեն Կարապետյանի գալուց հետո այսպիսի դերաբաժանում եղավ` Սերժ Սարգսյանը զբաղված էր արտաքին քաղաքականությամբ և ուժային, իհարկե, առաջին հերթին` պաշտպանական խնդիրներով: Իսկ Կարեն Կարապետյանը զբաղված էր տնտեսությամբ: Գոնե այս մեկ տարում այդպես էլ կմնա:

Այսինքն` տնտեսական այն հարցերում, որոնք պահանջում են քաղաքական լուծումներ, խոսքս մենաշնորհների, տնտեսության քվոտավորման և նման հարցերի մասին է, փոփոխություններ չեն լինի:

– Ոչ, ինչո՞ւ. հիմա էլ կան այդ փոփոխությունները: Հնարավոր չէ միանգամից փոփոխել: Տեսեք` մարտի սկզբին Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ամսվա կտրվածքով այսքան ավելի գումար է մտել բյուջե:

Իսկ ավել գումար երկու պատճառով կարող է բյուջե մտնել. կամ տնտեսությունը զարգացել–աշխուժացել է, բայց դա չկա. մենք չենք տեսնում, կամ գումարները դուրս են եկել ստվերից: Այսնինքն` այդքան գումար վարչապետը հանել է ստվերից:

Համակարգը շատ ուժեղ դիմադրություն ունի: Եվ այդ դիմադրությունը պետք է փորձել կամաց–կամաց հաղթահարել, այսպես ասած` պատը ջարդել: Որովհետև եթե փորձես միանգամից անել, ապա կարող է ամեն ինչ փլվի քո գլխին: Խոսքը Կարեն Կարապետյանի մասին է` նրա գլխին կփլվի ձևավորված այդ համակարգը

Եվ հիմա Կարեն Կարապետյանն այս ընտրություններից ավելի ուժե՞ղ է դուրս եկել:

– Միանշանակ: Որովհետև հաղթող ուժի միակ դեմքը փաստացի Կարեն Կարապետյանն էր:

Նրա շնորհիվ հաղթեց Հանրապետական կուսակցությունը:

– Միայն նրա շնորհիվ չէ. լինենք օբյեկտիվ: Շատ մեծ դեր խաղաց ռեյտինգայինների գործոնը: Բայց զուտ վարկանիշային առումով, իհարկե, միայն իր շնորհքն էր:

Իսկ ի՞նչ եք կարծում այլևս կգնա՞ կտրուկ քայլերի:

– Ես կարծում եմ կտրուկ քայլերի չի գնա: Որովհետև նա նաև պրագմատիկ մարդ է: Նա բիզնեսից եկած, պետական ապարատի հետ շփված, մի խոսքով` լուրջ դպրոց անցած անձնավորություն է: Եվ գիտի, թե ինչ է նշանակում ցավ պատճառել ապարատին: Ապարատ ասելով նկատի ունեմ նաև օլիգարխիկ հատվածը:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System