Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«ՔԿՀ–ներում կոռուպցիայի դեմ պայքարում են կոռուպցիայի տեղը ցույց տվողներին մահվան հասցնելով». իրավապաշտպան. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիայի ու անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան առթիվ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել «Արմավիր» ՔԿՀ–ում՝ պարզելու նրա մահվան հանգամանքները:

Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը մահացել է ապրիլի 5–ին: 
ՀՑԱՎ իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ իրենք պահանջում են, որ ոչ թե ծառայողական քննություն իրականացվի, այլ քրեական գործ հարուցվի՝ մեղավորներին բացահայտելու ու պատժելու համար: 

Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից: ՔԿՀ–ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն ու տեղաշարժվում էր սայլակով, որը նրանից ՔԿՀ–ում խլել էին: 
Գևորգյանը տևական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Անցյալ ամռանը լրագրողներին ուղղված կոնկրետ անուններ ու փաստեր էր նշել ՔԿՀ–ում կոռուպցիոն շղթայի մասին: 

«Նախ՝ ծառայողական քննություն չպետք է նշանակվի, այլ պետք է քրեական գործ հարուցվի, որովհետև բազմիցս ՔԿՀ–ի կողմից ոչ պատշաճ բժշկական օգնության վերաբերյալ և անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգեր եղել են»,– «Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սաքունցը՝ շարունակելով. «Բնականաբար այստեղ փաստերը, հիմքերը առավել քան առկա են քրեական գործ հարուցելու մահվան փաստի հիման վրա»: Սաքունցն ասաց, որ իրենք հետամուտ են լինելու, որ քրգործը հարուցվի: «Միանշանակ է, որ մահվան մեջ ուղղակի պատասխանատվություն ունի արդարադատության համակարգը: Թե մահվան հարցում ով որքան պատասխանատվություն ունի, պետք է դառնա քննության առարկա: Նա կոռուպցիայի հետ կապված հստակ տվյալներ է հաղորդել, և քրգործով պետք է պարզել, թե արդյոք կոռուպցիայի մասնակիցները մասնակցություն ունե՞ն նրան մահվան հասցնելու գործում, թե ոչ: Ստացվում է՝ ՔԿՀ–ներում կոռուպցիայի դեմ պայքարում են կոռուպցիայի տեղը ցույց տվողներին մահվան հասցնելով»,– նշեց իրավապաշտպանը:

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ նախագահ Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ կատարվածի պատասխանատուն արդարադատության նախարարն է: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդկանց փակ համակարգում տանջամահ անում, տևական ժամանակ տանջանքների ենթարկում, և փաստորեն մեկ ամսվա մեջ 2–րդ դեպքն է, որ մահվան ելք է լինում: Սա անցանկալի անձանց հասցրել է մահվան դուռը, քանի որ նա բարձրաձայնել էր ՔԿՀ–ում կոռուպցիայի և ապօրինությունների մասին»,– ասաց Ալեքսանյանը: 

Նրա խոսքով՝ ուղղակի անհանդուրժելի է Արփինե Հովհաննիսյանի բացարձակ ու բացահայտ անտարբերությունը մարդկանց նկատմամբ: «Նա է պատասխանատուն ՔԿՀ–ներում մարդկանց էս վիճակին հասցնելու և մահվան դուռը տանելու հարցում: 
Փորձից ելնելով գիտենք, որ ծառայողական քննությունն այս դեպքում էլ հօգուտ նախարարի կավարտվի: Ամբողջ ընթացքում մարդուն խոշտանգում են, երբ մահանում է, սկսում են մտածել՝ ոնց փրկեն իրենց դեմքը»: 

Իրավապաշտպանը նշում է, որ անգամ Հաց բերողի մահվանից հետո ոլորտի պատասխանատուները որևէ եզրահանգում չեն արել: «Ստորացումները, որ նրա սայլակն են խլել, հաշմանդամի նկատմամբ արտառոց վերաբերմունք եմ համարում»,– ասաց Ալեքսանյանը:

Ամռանը լրագրողներին ուղղած նամակում դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գումար են հավաքում ու խոշտանգում դատապարտյալներին: Ըստ նրա՝ ամեն շաբաթ խուզարկություն է արվում խցերում, ամեն խուցը շաբաթը 20–30 հազար դրամ է տալիս խուզարկություն անողներին և մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձևի համար տանեն հանձնեն։ Բացի այդ՝ կալանավորը նշել էր, թե ամեն հարկն ունի իր «օպերն ու ռեժիմնիկը», ամեն ամսվա վերջում, ամեն խցից տալիս են 100 հազար՝ օպերին, 100 հազար՝ ռեժիմնիկին: Իր նամակում կալանավորը նաև կոնկրետ պաշտոնյաների անուններ էր նշել, սակայն ծառայողական քննությունը որևէ բան չբացահայտեց և քրգործ չհարուցվեց: 

Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը մեղավոր էր ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առևանգելու և դրամաշորթության մեջ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan