Նորվեգիան ծրագրում է կառուցել աշխարհի առաջին նավարկելի ծովային թունելը
INTERNATIONAL NEWSՆորվեգիան ծրագրում է կառուցել աշխարհի առաջին նավարկելի ծովային թունելը, որի երկարությունը կկազմի 1․7 կմ, լայնությունը՝ 36 մետր, հայտնում է BBC-ն։
Թունելը նավերին կազատի Ստադ թերակղզին շրջանցելու անհրաժեշտությունից, որի ջրերը վատ համբավ ունեն նավաստների մոտ՝ այդտեղ դիտվող ուժեղ քամիների պատճառով։
Գետով նավարկող նավերի համար թունելներ աշխարհում գոյություն ունեն։
Սակայն Ստադ թերակղզու միջով անցնող թունելը առաջին ծովային թունելն է լինելու, որով կկարողանան անցնել բեռնատար ու ուղեւորատար նավեր։ Ջրի մակերեսի ու թունելի առաստաղի միջեւ տարածությունը կկազմի 49 մետր։
Թունելն առաջին հերթին նախատեսված է ուղեւորատար նավերի համար։ Թունելի շինարարության նախագիծը գնահատվում է 2․7 մլրդ նորվեգական կրոն՝ մոտ 314 մլն դոլար։ Ակնկալվում է, որ թունելի շինարարությունը կսկսվի 2019-ին։ Ինժեներները ստիպված կլինեն պայթեցնել մոտ 8 մլն տոննա լեռնապար։



