10 աֆորիզմ Զիգմունդ Ֆրոյդից, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել կյանքի նրբությունները
LIFEԶիգմունդ Ֆրոյդը 20-րդ դարի ամենահակասական գիտնականներից մեկն է։ Իր կյանքի ընթացքում նրան անվանել են թե՛ հանճար և թե՛ խաբեբա։ Կոկո Շանելը Ֆրոյդին անվանել է աշխարհում առաջին արու ֆեմինիստը, քանի որ հենց Ֆրեյդի՝ սեքսուալ հեղափոխության մասին աշխատություններն են դրդել շատ կանանց հավասար իրավունքների մասին մտածել։

- Մինչև ինքներդ Ձեզ դեպրեսիա կամ ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվեք, որ շրջապատված չեք հիմարներով։
- Առաջին մարդը, ով քար նետելու փոխարեն անպատվել է դիմացինին, ցիվիլիզացիայի հիմնադիրն է։
- Ինչքան ավելի անթերի է մարդն արտաքինից, այնքան ավելի շատ հրեշներ ունի ներսում։
- Հիմարության առաջին ախտանշանը ամոթի իսպառ բացակայությունն է։
- Մարդիկ շատ ավելի բարոյական են, քան դուք կարծում եք, սակայն շատ ավելի անբարոյական են, քան իրենց են կարծում։
- Մարդու անհատականությունը որոշվում է այն խնդրի չափով, որը կարող է հունից հանել տվյալ անձնավորությանը։
- Մենք ապրում են այնպիսի տարօրինակ դարաշրջանում, որտեղ առաջընթացն ու բարբարոսությունը քայլում են կողք-կողքի։
- Ինտելեկտի ձայնը շատ նուրբ և ցածր է, սակայն այն չի հանգստանում, մինչև չի լսելի չի դառնում։
- Անհատի ազատությունը քաղաքակիրթ աշխարհի նվերը չէ. այն գոյություն ուներ այդ աշխարհի կերտումից շատ տարիներ առաջ։
- Մենք երբեք այնքան զգայուն չենք տառապանքների նկատմամբ, որքան, երբ սիրահարված ենք։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



