Yerevan, 30.July.2026,
00
:
00
BREAKING


Մանկական ու մայրական մահացության ցուցանիշները վերջին երկու տարիներին նվազել են

SOCIETY

Հայաստանը մանկական մահացության ցուցանիշով դասվում է ցածր մակարդակ ունեցող երկրների շարքին: Եթե մինչ 2012թ. Հայաստանը բնորոշվել է մանկական մահացության(ՄՄ) միջին մակարդակով (ըստ ԱՀԿ դասակարգման), ապա 2013թ.-ից հետո գրանցվել է ցուցանիշի 10 տոկոս նիշից ցածր մակարդակ (2013թ.` 9,7 տոկոս, 2014թ.` 8,7 տոկոս), ինչը, ըստ նույն դասակարգմ ան, Հայաստանին դասում է ՄՄ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մանկական մահացության ցուցանիշը (ՄՄՑ) բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը և հաշվարկվում 1000 կենդանածնի հաշվով:

Ըստ հաղորդագրության` Հայաստանի ՄՄ ցուցանիշը բարենպաստ է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ (զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից հետո), սակայն գերազանցում է միջին եվրոպական մակարդակը (ԱԱՊ` 13,1 տոկոս, ԵՄ` 5,1 տոկոս):
Հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում ՄՄՑ կրճատվել է 53 տոկոսով(1990թ.-18.6 տոկոս, 2014թ.` 8,7 տոկոս, Աղբյուր` ՀՀ ԱՎԾ պաշտոնական տեղեկագրքեր): 
Ասվածը ներկայացված է նաև տարածաշրջանում երեխաների մահացության միտումների վերաբերյալ ԱՀԿ եվրոպական գրասենյակի 2014թ. զեկույցում, համաձայն որի, 1990-2014թթ. ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների մահացության հաշվարկային ցուցանիշը Հայաստանում կրճատվել է ավելի քան 2/3-ով (1990թ.- 54,3 տոկոս, 2014թ.` 14,9 տոկոս, Աղբյուր` Levels & Trends in Child Mortality. Report 2014, Estimates Developed by the UN Inter-agency Group for Child Mortality Estimation/ WHO, Unicef, The WB, UN DESA):
Ցուցանիշի անկման տեսանկյունից հատկապես տպավորիչ են վերջին 5 տարիների զարգացումները, որոնք վկայում են և' մանկական, և' նորածնային (0-28 օրեկան) մահացության ցուցանիշների համապատասխանաբար` 26 տոկոս և 20 տոկոս կրճատման մասին (ՄՄՑ - 2011թ .` 11,7 տոկոս, 2014` 8.7 տոկոս, նորածնային մահացության ցուցանիշ - 2011թ.` 8,4 տոկոս, 2014թ.` 6,7 տոկոս), ինչը հնարավորություն է տալիս կանխատեսել, որ մանկական մահացության Հազարամյակի թիրախային ցուցանիշը (≤ 8 տոկոս) հնարավոր հասանելի է: 
Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում (մինչև հետծննդյան 42-րդ օրը), բացառությամբ դժբախտ պատահարների: Ցուցանիշը հաշվարկվում է 100 հազար կենդանածնի նկատմամբ:
Հայաստանում մայրական մահացության ցուցանիշի (ՄՄՑ) տարեկան տատանումները զգալի մեծ են, ինչը պայմանավորված է երկրի փոքր բնակչությամբ: Այն աննախադեպ բարձր է եղել 2000թ-ին, կազմելով 71/100 000, իսկ 2010-2014թթ. ընթացքում մայրական մահացության ցուցանիշը տատանվել է` 6.8-23.6 սահմաններում:
Այս պատճառով, մայրական մահացության միտումները գնահատելիս հարկ է առաջնորդվել ԱՀԿ հանձնարարականով, համաձայն որի, եթե երկրի բնակչության թիվը պակաս է 5 միլիոնից, միտումների գնահատականը պետք է տրվի միջին եռամյա ցուցանիշի համեմատության կտրվածքով: 
Հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանա կահատվածում մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կրճատվել է ավելի քան կիսով չափ:

Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը շուրջ 1,5 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի (29,0) համեմատությամբ, սակայն այն զգալի գերազանցում է Եվրամիության երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը(5,0): 
2012-2014թթ. միտումները վկայում են, որ ՄՄ միջին տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 21 տոկոսով (2012թ-23.6, 2013թ.` 21.5, 2014թ.` 18,6):
Ըստ ՀՀ ԱՆ օպերատիվ ընթացակարգով հավաքագրված տվյալների`  2015թ. ընթացքում հանրապետության ծննդօգնության հիմնարկներում արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք (նույն ցուցանիշն է գրանցվել  2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ):

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վերջին շրջանում մայրական և մանկական մահացության դեպքերի շուրջ լրատվամիջոցների և հանրության ուշադրությանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ այդ ցուցանիշները մեր երկրում նվազել են: 2015 թվականի փետրվարից ընդունված ռազմավարության համաձայն որակի չափագրման գործընթացն անցնում է վերահսկողության և հասարակության բարձր իրակավագիտակցության պայմաններում: Արմեն Մուրադյանի գնահատմամբ` նման քննարկումներն անխուսափելի են, սակայն դրանք պետք է լինեն միայն ճշմարտության շրջանակում և մասնագիտական հարթակում:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia