Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Աստված մեզ շատ է սիրում, որովհետև երկուսիս էլ համարում եմ հաջողակ մարդիկ». Ծովինար Մարտիրոսյանը՝ էկրաններին չերևալու, երրորդ երեխայի մասին և ոչ միայն

LIFE

Past.am-ի զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է:

- Նախկինում Ձեզ հաճախ կարելի էր տեսնել մեր հեռուստաէկրաններին, բայց վերջին շրջանում Ձեր ակտիվությունը պակասել է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Կարճ-կոնկրետ ասեմ՝ լավ, ինձ հարմար առաջարկներ չունեմ:

- Բայց թատրոնում զբաղվածություն ունեք: Ի՞նչ ներկայացումներում եք ներգրավված:

- Թատրոնում գերզբաղված եմ, համարյա ներգրավված եմ ամբողջ թատրոնի խաղացանկում, ընդամենը 3-4 ներկայացում կա, որոնցում չեմ խաղում: Վերջերս ունեցանք պրեմիերաներ՝ «Պեպո» և «Արծվաբույն» ներկայացումները: «Պեպո»-ում մարմնավորում եմ Նաթելլայի կերպարը, որը, կարծում եմ, շատ գունեղ ու հետաքրքիր ստացվեց, իսկ «Արծվաբույն»-ում Սոնային եմ մարմնավորում՝ գլխավոր հերոսուհուն:

Image may contain: 1 person, closeup

Իհարկե, ինչպես բոլոր թատրոններում, մեզ մոտ ևս նորություններ են սպասվում, բայց փակագծերը դեռ չեմ բացի: Հիմա ընթացիկ ներկայացումների փորձերով եմ զբաղված, միաժամանակ բեմական խոսք եմ դասավանդում Վարդան Աճեմյանի անվան ստուդիայում: Անկեղծ ասած՝ այնքան զբաղված եմ, այնքան քիչ ժամանակ ունեմ հիմա, որ չեմ էլ մտածում հեռուստաէկրաններին երևալու մասին:

- Երբևէ մտածե՞լ եք ինքնուրույն ինչ-որ բան բեմադրելու մասին:

Image may contain: 1 person

- Ես ոչ, բայց ամուսինս՝ Նարեկ Հայկազյանը, մայիսի 1-ին պրեմիերա կունենա՝ որպես ռեժիսոր: Բեմադրությունն իմ ուսանողուհու՝ Նվարդ Դուդուկչյանի հետ է, մոնոներկայացում է: Սրտատրոփ սպասում եմ այդ օրվան, քանի որ Նարեկին որպես ռեժիսոր դեռ չեմ տեսել: Իհարկե, աշխատանքներին մի քիչ մասնակցություն ունեցել եմ, բայց ամբողջ ներկայացումը Նարեկն է բեմադրել: Ես նույնպես հնարավորություն ունեմ խաղալու մոնոներկայացման մեջ, պլաններ կան, բայց այդ մասին դեռ շուտ է խոսելը, մինչև այս ներկայացումը չհանձնենք:

- Հետաքրքիր է՝ Ձեր ընտանիքի կազմավորման գործում թատրո՞նն է «մեղավոր»:

- Երևի թատրոնն է, բայց մենք հանդիպել ենք դեռ Թատերական ինստիտուտում: Մենք համակուրսեցիներ էինք, արդեն 15 տարի ճանաչում ենք իրար և արդեն 11 տարվա ամուսիններ ենք: Չգիտեմ՝ թատրո՞նը մեզ միացրեց, թե՝ ոչ, բայց, կարծում եմ, վերևից նախախնամությունն էլ ունեցավ իր դերը: Բայց, իհարե, թատրոնը մեզ միացնում է ամեն ինչով: Մենք գրեթե ամեն տեղ միասին ենք՝ և՛ նկարահանման հրապարակում, և՛ թատրոնում, և՛ տանը, և՛ բեմում: Պատկերացրեք՝ մենք թատրոնում դառնում են գործընկերներ, մոռանում ենք մեր՝ ամուսիններ լինելու մասին և աշխատում ենք որպես սովորական կոլեգաներ:

Image may contain: 2 people, people smiling

- Իսկ այդ առումով ձեր մեջ մրցակցություն կա՞:

- Բացարձակ չկա, որովհետև մենք ինչ անում ենք, թիկունք թիկունքի, մեջք մեջքի ենք անում և այդպես առաջ ենք շարժվում: Իմ միակ վստահությունն այս պարագայում Նարեկն է, ում հետ մրցակցություն իսկապես չի կարող լինել: Դա նույնիսկ ծիծաղելի է հնչում ինձ համար:

Մենք կարծես նույն մարդը լինենք, ի՞նչ տարբերություն մեզնից որ մեկն ավելի շատ հաջողություն կունենա: Իմ կարծիքով՝ Աստված մեզ շատ է սիրում, որովհետև երկուսիս էլ համարում եմ հաջողակ մարդիկ ու կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է:

Image may contain: 1 person

- Հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ շատ եք ցանկանում երրորդ երեխան ունենալ: Որևէ փոփոխություն կա՞ այդ առումով:

- Դեռ ոչ, բայց, իհարկե, ցանկանում եմ: Չեմ ուզում բարձրաձայն խոսել այդ թեմայի մասին: Աստված երբ կկամենա, թող այդպես էլ լինի, բայց, իհարկե, ցանկություն կա:

- Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաներն ընտրեն ծնողների ճանապարհը:

- Մեծ տղաս՝ Անրին, ով 10 տարեկան է, ֆուտբոլ է պարապում, ավելի շատ սպորտն է իրեն ձգում, բայց վերջերս Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ ստացավ Ստեփանի դերը, որը գլխավորներից մեկն է:

Image may contain: 1 person, sitting and outdoor

Ստացվում է՝ տղաս նույնպես շուտով պրեմիերա կունենա, ինչի համար ես շատ հուզված եմ և սիրով սպասում եմ այդ օրվան՝ ապրիլի 25-ին: Որ կողքից նայում եմ, իհարկե, շնորհալի է տղաս, բայց ես անձամբ չէի ցանկանա, որ նա ընտրի դերասանի մասնագիտությունը:

- Եվ վերջում, ձեզնից սպասվելիք նորություններից խոսենք:

Image may contain: 1 person

- Երևի նոր ներկայացումներ կլինեն, բայց առաջիկայում, որպես այդպիսին, շատ նորություններ չունեմ: Իհարկե, կան որոշ առաջարկներ, որոնց մասին դեռ մտածում եմ ուղղակի:

 

Մարիամ Նալբանդյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance