Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 450 ուսանող ստացավ ուսման վարձի զեղչ

SOCIETY

Ագրարային համալսարանի դահլիճն ապրիլի 6-ին լեփ-լեցուն էր 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներով։ Նրանք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան ուսման վարձի փոխհատուցման։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը իր խոսքում նշեց, որ սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ուսման վարձի փոխհատուցման հերթական ծրագիրն է, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ` կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ «Մենք այս ծրագիրն իրականացնում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում մարտական հերթապահության մեջ ընդգրկված մոտ 450 զինծառայողներ, որոնք բուհեր ի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՊՆ համատեղ ծրագրի շրջանակներում կստանան լրացուցիչ 20 տոկոս զեղչ»,- նշեց Կարեն Ավագյանը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց այս ծրագիրը, որի հետևանքները կերևան առաջիկա տարիների ընթացքում. «Խոսքը միայն ուսման վարձի փոխհատուցման մասին չէ։ Խոսքը մեր երկրի համար կարևորագույն սկզբունքների պահպանմանն է վերաբերում։ Մարդիկ, որոնք զենքը ձեռքին կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և այժմ վերադարձել են ուսանողական նստարանին, պետք է շարունակեն իրենց առաքելությունը։ Պաշտպանության նախարարը մի մեծ գաղափար է շրջանառության մեջ դրել՝ մեկ ազգ, մեկ բանակ։ Դա խորը գաղափար է, և մենք իրավունք չունենք այն թողնեÕ ¬ միայն ձևի մեջ, այն պետք է հարստացվի նաև բովանդակությամբ։ Բոլորը պետք է իմանան, որ մեր խաղաղության տեսակը միայն հաղթական է լինելու»։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր շնորհակալությունը հայտնեց մարտական հերթապահություն իրականացրած բոլոր ուսանողներին, որոնք ստացան հավաստագրեր։ «Այս հավաստագրերը վկայությունն են, որ ապրիլյան բավականին ծանր մարտահրավերի օրերին դուք ծառայության բերումով հայտնվեցիք շատ թեժ կետերում, որտեղ մեր երկրի արժանապատվության, մեր ժողովրդի ապագայի, մեր անվտանգության կարևորագույն խնդիրներն էին լուծվում»,- ասաց պաշտպանության նախարարը՝ նշելով, որ ապրիլը մեզ համար շատ կարևոր և մեծ դաս էր. ևս մեկ անգամ վերլուծվեցին մեր ուժեղ և թուլ կողմերը, մեր առաջիկա անելիքները, ծրագրվեց աշխատանք, որը չափազանց կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Մյուս կողմից, ըստ նախարարի, ապրիլը դարձավ մեր միասնության խորհրդանիշը։ Վիգեն Սարգսյանը հանդիպման ընթացքում նկատեց, որ առաջիկա շաբաթներին մտադիր է հանդիպումների շարք անցկացնել բուհերում, որպեսզի ավելի մանրամասն անդրադառնա ազգ-բանակ գաղափարախոսությանը և մանրամասնի, թե ինչ քայլեր են նախատեսվում առաջիկայում այդ գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար։

Պաշտպանության նախարարը պատասխանեց նաև ուսանողների հարցերին։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan