Կիեւի մերձակա նավթաբազայում հրդեհից տուժածների թիվը հասել Է 20-ի
SOCIETYԿիեւի մարզի նավթաբազայում հրդեհի հետեւանքով տուժածների թվաքանակը հասել Է 20-ի: Նրանցից հինգը զոհվել են: Այդ մասին հունիսի 12-ին հաղորդել Է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Նավթաբազան, որտեղ պարբերաբար պայթյուններ են տեղի ունենում, այրվում Է արդեն հինգերորդ օրը: Ավելի վաղ հաղորդվել Էր 18 տուժածների մասին: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հարուցվել Է մի քանի քրեական գործ, դիտարկվում Է հրդեհի պատճառների մի քանի վարկած, ներառյալ աշխատողների անփութությունը, հրկիզումը եւ վնասարարությունը: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ բազան պատկանում Է հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատին եւ պատշաճ ձեւով ձեւակերպված չի եղել:
«Արտակարգ բուժօգնության եւ աղետների բժշկության Կիեւի կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ Վասիլկովյան շրջանի Կրյաչկի գյուղում «ԲՌՍՄ Նաֆտա» նավթի պահեստարաններում հրդեհի հետեւանքով տուժել Է քսան մարդ. չորսը զոհվել են տեղում, մեկը մահացել Է բուժհիմնարկում, հինգին ամբուլատոր բուժօգնություն Է ցուցաբերվել, տասը մարդ ստացիոնար բուժում Է ստանում»,-ասված Է հաղորդագրության մեջ:



