Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Եկամուտների աճի արդյունքում կառավարությունը գնում է կապիտալ ծախսերի ավելացման 50 միլիարդով

SOCIETY

 ՀՀ կառավարության հավակնությունը շատ ավելի բարձր է, քան 3,2 տոկոս տնտեսական աճ ապահովելը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա ընթացքում՝ 2017 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս ընդգծել են՝ նախատեսվող կապիտալ ծախսերի ցուցանիշը բարձր հավակնություն չէ և եթե տնտեսական իրավիճակն ավելի լավ լինի, քան ակնկալվում է, հարկահավաքումը շատ ավ ելի բարձր լինի, քան նախատեսված է պետբյուջեով, լրացուցիչ միջոցները կվերաուղղվեն կապիտալ ծախսերին:

«Ինչո՞ւ, որովհետև 3,2 տոկոս տնտեսական աճը մեր թիմի հավակնությունը չէ, այն շատ ավելի բարձր է: Մենք միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ: Դրա պայմաններում, շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները վերաուղղենք կապիտալ ծախսերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը՝ հավելելով, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում որոշվել է նախապատվությունը տալ արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են:

Առանձնացվել են 98 մլն դոլարի ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել այս տարի: «Սակայն պետք է հաշվի առնել նաև մի երևույթ, երբ 98 մլն դոլար մենք արտաքին ֆինանսական կազմակերպություններից վերցնում և ծախս ենք կատարում, դա  որոշակիորեն ազդում է նաև պարտքի և դեֆիցիտի ցուցանիշի վրա: Մյուս կողմից, քանի որ ասել ենք, որ պարտքի ցուցանիշը միջնաժամկետում կայունացնելը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է, որպեսզի կարողանանք պարտքը միջնաժամկետում կայունացնել: Այստեղ առաջին եռամսյակում հարկահավաքման ցուցանիշի մասով ունենք նաև լավ լուր: ռամսյակային կատարման առումով պետբյուջեով նախատեսված 1 տրիլիոն 135 միլիարդի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք 11,5 մլրդ դրամով: Սա նշանակում է, որ եթե այդ վարքագիծը կարողանանք պահպանել, իսկ կարծում ենք, որ մեր ՊԵԿ-ի գործընկերները բավականին ագրեսիվ են, որպեսզի բարեփոխումներ իրականացվեն հարկային ու մաքսային քաղաքականության ոլորտում, մեզ համար հասանելի կլինի շատ ավելի բարձր ցուցանիշ»,- ընդգծեց Ֆինանսների նախարարը՝ տեղեկացնելով, որ այս տարի շուրջ 50 միլիարդ դրամով կառավարությունը բարձրացնելու է հարկային եկամուտների ակնկալվող ցուցանի շը՝ իրականացնելով կապիտալ ծախսեր, որպեսզի 2018-ին թիրախավորվի տնտեսական աճի շատ ավելի բարձր ցուցանիշ:

Արամյանի խոսքով, այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ կան որոշակի ռիսկեր, ընդունում են, որ շատ բարձր ցուցանիշ են սահմանում ՊԵԿ-ի համար, և Ֆինանսների նախարարությունը կփորձի օժանդակել բարեփոխումներին:

«Եթե տարվա ընթացքում 50 միլիարդի հավաքագրման հարցում ունենանք դժվարություններ, բնականաբար, ճշգրտում կանենք ծախսերի ցուցանիշում, որպեսզի պարտքի ցուցանիշը մեզ մոտ գերաճ չտա և չունենանք ավելի բարձր պակասուրդ»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ գերատեսչությունները պետք է մեկշաբաթյա ընթացքում ներկայացնեն իրենց բյուջետային հայտերը՝ պետբյուջեի մասով որոշման մեջ փոփոխություն կատարելու ու բյուջեն բալանսավորելու նպատակով:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan