Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 18 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակ, որտեղ Հայաստանի ազգային թիմը 67-րդ հորիզոնականում է: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն ունի 527 միավոր:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը փոխվել է: Բրազիլիայի հավաքականն առաջադիմել է և գլխավորում է աղյուսակը: Արգենտինայի թիմը երկրորդ տեղում է: Լավագույն 10-յակի մեջ մտել են նաև Գերմանիայի, Չիլիի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի թիմերը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



