Գեղարքունիքի դպրոցականները բաց դաս անցկացրին Մեծամորի ատոմակայանում եւ պատմագիտական թանգարանում
SOCIETYԳեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում արդեն երեք տարի SPARE ծրագրի շրջանակում դասավանդվում է «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործում» առարկան: Առարկայի դասավանդման շրջանակում հաճախակի կազմակերպվում են բաց դասեր Հայաստանի մայրաքաղաքի կամ այլ մարզերի տեսարժան եւ կենսական ու տնտեսական կարևոր նշանակության վայրերում, թանգարաններում կամ կառույցներում:
Հերթական անգամ Գեղարքունիքի դպրոցականների բաց դասը կազմակերպվեց Մեծամորի ատոմակայանում եւ պատմագիտական թանգարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, «Աժդահակ» էկոակումբի նախագահ Նելլի Դռնոյանը, Մեծամորի ատոմակայանի աշխատակիցն աշակերտներին պարզ եւ մատչելի տերմիններով ներկայացրեց Անդրկովկասում միակ ատոմակայանի առանձնահատկությունները: Բացատրվեց ատոմակայանի ռազմավարական, տնտեսական, սոցիալական նշանակությունները: ԵրեխաներÕ ¨ ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները եւ կատարեցին եզրահանգում, որ ատոմակայանը վտանգավոր օբյեկտ է, բայց ո′չ այնքան վնասակար: Դասի տեսական մասին հաջորդեց գործնական մասը, որի ընթացքում երեխաները ատոմակայանի մանրակերտի միջոցով եւ մասնագետի բացատրությամբ ավելի լավ ծանոթացան բոլոր կառուցվածքային տարրերին եւ դրանց աշխատանքային սկզբունքին, ինչպես նաեւ հայ մասնագետների նվիրվածությանը եւ այս կարեւոր բնագավառում միջազգային մակարդակի հասնող մեծագույն նվաճումներին:
«Չնայած ատոմակայանի անվտանգության պայմանների բավարար ապահովմանը, երեխաները եւս մեկ անգամ համոզվեցին, որ վերականգնվող էներգաաղբյուրներին է պատկանում ապագան, որոնք այնքան անվտանգ են շրջակա միջավայրի համար: Ապա դպրոցականներն ուղեւորվեցին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Նրանց հետաքրքրեց այն փաստը, որ հնագիտական, ճարտարապետական եւ մշակութային արժեքը կրկնակի արժեքավոր է, եթե ցուցադրվում է իր տարածքում, իր տեղում, իր պատմամշակութային միջավայրում: Նրանք մեծ հետաքրքրությամբ դիտեցին Մեծամորի ամրոցում եւ դամբար անադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչեւ ուշ միջնադարին, ներկայացված հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը, նկուղային հարկի հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքները: Այցն ուներ ինչպես բնապահպանական, այնպես էլ մշակութային նշանակություն»,-պատմեց Նելլի Դռնոյանը:
Նախատեսված է ուսուցման հաջորդ փուլը անցկացնել ապրիլի 22-ին՝ Երկրի միջազգային օրվա շրջանակում: Այդ օրը կմաքրվի Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի բակը եւ էկոկանգառների տարածքները: Մարդաշատ տեղերում աշակերտները կփակցնեն «Մաքուր պահենք տարածքը» գրությամբ թերթիկներ եւ համայնքի բնակիչներին կբաժանեն «Մի այրեք գյուղատնտեսական աղբը» խորագրով թերթիկներ:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship
5
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States



