Թուրքմենական կողմը լրջորեն աշխատում է ՀՀ վարչապետի հետ քննարկված առաջարկությունների շուրջ
POLITICSԹուրքմենական կողմը լրջորեն աշխատում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Աշխաբադում քննարկված առաջարկությունների և հարցերի շուրջ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետը նշեց, որ թուրքմենական պատվիրակությունն ապրիլի երկրորդ կեսին ժամանելու է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նա խարար Աշոտ Մանուկյանին՝ վարչապետը նշեց. «Թուքմենստանի հետ կապված պետք է ամփոփել բոլոր նյութերը: Ապրիլի երկրորդ կեսին թուրքմենական պատվիրակությունը գալու է, ես ազդակներ ունեմ, որ իրենք շատ լուրջ աշխատում են»:
Մարտի 28-ին պաշտոնական այցի շրջանակում Կարեն Կարապետյանը հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, ով իր աջակցությունն էր հայտնել երկու երկրների միջև քննարկվող փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Կողմերը պայմանավորվել էին քննարկումները շարունակել ապրիլին՝ Երևանում, աշխատանքային խմբերի մակարդակով:



