Կարկտահարության ռիսկերը սկզբունքորեն և որակապես պետք է նվազեցնենք. ՀՀ վարչապետ
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների և Գյուղատնտեսության նախարարությունները ՀՀ վարչապետի հանձնարարականով կառավարության աշխատակազմ
«Ըստ անհրաժեշտության՝ հարցը պետք է քննարկել նաև տեխնիկական հնարավոր օժանդակություն տրամադրող այլ գերատեսչությունների հետ: Ամբողջ հանրապետությունը ռիսկայնության գոտիներով պետք է ծածկենք, պարոն Առաքելյան, պետք է ֆիքսենք, թե ցանցային տարբերակը որտեղ ենք ճիշտ համարում կիրառել, իրականացնելու ենք պիլոտային ծրագիր: Անհրաժեշտ է հաշվի առնել մեր այսօրվա տեխնիկական զինվածությունը, քանի որ, որքան ես եմ հասկանում, այս պարագայում ևս ավելի խելացի կառավարման դեպքում ավելի քիչ ռիսկեր կարող ենք ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ունի առաջարկություններ և նորություններ: Վարչապետի խոսքով, պետք է սկզբունքային կերպով, որակապես ռիսկերը նվազեցվեն:



