Մարտին գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.3 տոկոսով
ECONOMICSՀանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում 2017 թ. մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017 թ. մարտին, 2016 թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.4% և 0.4%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.4% և 0.7% հավելաճ: 2017 թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.83 դրամ, ինչը 0.3%-ով ցածր է 2016 թ. մարտի համապատասխան ցուցանիշից (486.33 դրամ):
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



