Ֆիյոնը խոստացել Է դատի տալ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իրեն վարկաբեկելու արշավի կազմակերպմանը
INTERNATIONAL NEWS«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրուսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ մտադիր Է զրպարտանքի մեղադրանքներով դատարան հայցեր ներկայացնել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են իրեն վարկաբեկելու արշավի կազմակերպմանը՝ խորհրդարանում իր կնոջը, ինչպես պնդվում Է, կեղծարարությամբ աշխատանքի տեղավորման մեղադրանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչն ասել Է France Inter ռադիոկայանի եթերում:
«Ճշմարտությունը բոլորին պարզ կդառնա, երբ արդարադատությունը կկայացնի իր եզրակացությունը, եւ ես իմ կողմից ոչ մի կասկած չունեմ այդ որոշման հարցում: Դա զրպարտություն Է, եւ ես հենց սկզբից ասում Էի, որ կեղծ աշխատատեղերի ստեղծման մեղադրանքը անհիմն Է, այլապես Ազգային ֆինանսական դատախազությունն արդեն վաղուց գործը կհանձներ դատարան»,-նշել Է նա:
Ինչպես ընդգծել Է Ֆիյոնը, այժմ ինքը մտադիր Է կենտրոնանալ նախընտրական արշավի վրա, սակայն հետագայում ցանկանում Է ստիպել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իր դեմ ծավալված «զրպարտաչական արշավին», կանգնել դատարանի առջեւ:
Ֆիյոնը նաեւ հաստատել Է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղսակից Է համարում այդ սկանդալին: «Այո՛, անտարակույս»,-երկու անգամ պատասխանել Է նա այն բանի հնարավորության վերաբերյալ ռադիոհաղորդավարի ուղղակի հարցին, թե պետության ղեկավարն առնչություն ունեցել Է արդյոք քաղաքական գործչին հասցեին արված մեղադրանքներին:
Հունվարի վերջին Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ Է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում Է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված Էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ Էր ստանում, սակայն «իրական որեւԷ աշխատանք չԷր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:
Ֆիյոնն ինքը պնդում Է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում Է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
3
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
4
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



