Apple-ը «խելացի մատանի» արտոնագրելու հայտ Է ներկայացրել
SOCIETYApple ընկերությունը «խելացի մատանի» արտոնագրելու հայտ Է ներկայացրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելովThe Verge-ին:
Ենթադրվում Է, որ սարքը հանդերձված կլինի սենսորային պանելով կամ Էկրանով, որն սմարթֆոնի զուգակցմամբ կաշխատի «խելացի ժամացույցի» համանմանությամբ: Նաեւ մատանու մեջ կարող Է ներսարվել միկրոֆոն՝ ձայնային հրահանգների համար: Բացի այդ, ենթադրվում Է, որ գաջեթը կկարողանա տիրոջ կողմից գրված տեքստը ճանաչել ձեռքի շարժումով, գրում Է The Verge-ն:
Հրատարակությունը նշում Է, որ այս սարքը Apple-ի հայտնագործությունը չԷ, շուկայում ներկայացված են այլ արտադրողների համանման գաջեթներ: Այդ սարքերը կարող են սմարթֆոնները վերահսկել Bluetooth տեխնոլոգիայի օգնությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



