Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ժողովուրդը թքած ունի ամեն ինչի վրա» կամ տխուր թեմայով` ուրախ մարդու հետ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը

– Պարոն Դանիելյան, ընտրություններն ինչպե՞ս անցան:

– Անցան շատ խաղաղ ու հանգիստ: Դուք ինքներդ էլ գիտեք` ինչպես անցան:

– Ե՞վ… ի՞նչ կատարվեց մեր երկրում:

– Կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր: Ժողովուրդն էլ ուրախ է ու երջանիկ` կաշառքը վերցրեց ու գնաց ընտրեց:

– Իսկ դրա հետևանքնե՞րը…

– Կտեսնենք մի քանի տարի հետո:

– Ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թե ինչ արեց:

– Չէ, ժողովուրդը չի գիտակցում: Եվ չի էլ կարող գիտակցել: Մենք այդ գիտակցող մասսան շատ քիչ ունենք:

– Բայց ժողովուրդն այլ կերպ կարո՞ղ էր վարվել, նա ունե՞ր ընտրության հնարավորություն:

– Իհարկե, կարող էր կաշառք չվերցնել:

– Իսկ դրա դիմաց ի՞նչ առաջարկվեց ժողովրդին: Կամ` ո՞ւմ առաջարկվեց: Ունե՞ր այլ ելք:

– Կային տարբեր կուսակցություններ: Կարելի էր նրանց ընտրել: Ասացիք` ելք. կարելի էր «Ելքին» ավելի շատ ձայն տալ: Որպեսզի ընդդիմությունը խորհրդարանում մի քիչ ավելին լիներ:

– Գուցե այս ուժերը հավատ, հույս չէի՞ն ներշնչում ժողովրդին: Ու մարդկանց այս քայլը հուսահատության քայլ էր:

– Ո՛չ, ո՛չ. հավատի ու հույսի խնդիր չէ: Ուղղակի ժողովուրդը թքած ունի ամեն ինչ վրա:

ժողովուրդը թքած ունի ամեն ինչ վրա:

– Բայց նույն այդ ժողովուրդը հինգ տարի առաջ էլի կաշառքը վերցրեց, բայց գնաց ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ այս դեպքում ինչո՞ւ այդքան ազնիվ գտնվեց. ումից կաշառք վերցրեց, նրան էլ ձայնը տվեց:

– Յեսի՞մ… Րաֆֆի Հովհաննիսյանի ֆենոմենը մի քիչ ուրիշ էր: Այն ժամանակ դեռ մի քիչ հույսեր կային, ըստ երևույթին: Հիմա հասկանում է, որ ինչ էլ անի` անիմաստ է:

– Այս պարագայում ժողովրդի ազնվությունը ո՞րն էր` ումից կաշառք վերցներ` նրա՞ն ձայն տար: Թե՞ մեկից կաշառք վերցներ` մյուսին ձայն տար:

– Ես չեմ հասկանում, որ ժողովրդին մտցնում են ազնիվ–անազնիվ ինչ–որ բաների մեջ: Ժողովուրդ է, իր համար կովի նման ապրում է: Այսօր այդ է պետք եղել, այդ է արել: Նրան այսօր պետք էր եղել այդ մի քանի կոպեկը` տասը հազարը, կամ իր աշխատատեղը չկորցնելը: Եվ դա էլ արել է: Վե՛րջ:

– Բայց ինչո՞ւ մեղադրենք ժողովրդին, գուցե նրան հենց նման վիճակի մեջ են դրել, որ գնա ու այդպե՞ս վարվի:

– Ես չեմ մեղադրում նրան, ժողովուրդն այն է, ինչ որ կա: Պարզապես մենք այսօր շատ «լավ» վիճակի մեջ ենք հայտնվել` տեսել ենք, որ ունենք նման ժողովուրդ: Հիմա ո՞վ է ուզում, որ նա այդպիսին լինի կամ այդպիսին չլինի: Ֆեյսբուքում նստած մի քանի հազար մա՞րդ: Եվ ընդհանրապես` ժողովուրդ ասելով ի՞նչը նկատի ունենք:

– Տվյալ դեպքում` էլեկտորատը:

– Եթե գյուղերի մասին խոսենք` նրանք իրենք էլ չգիտեն, թե դա ինչ բառ է: Հանգիստ իրենց համար ապրում են. գալիս են, այդ կաշառքը տալիս են` ասում են այսպես կանեք ու այդպես էլ անում են: Մեխանիկորեն ապրում են:

Մյուսները, ովքեր ինչ–որ բան են հասկանում կամ մի քիչ շատ բան են ուզում կյանքից, տեսնում են, որ իրենք փոքրամասնություն են և ոչինչ փոխել չեն կարող: Դե, դրանք էլ այն մի յոթ տոկոսն են, որ այլ կերպ քվեարկեցին: Վե՛րջ:

– Դուք Ձեր մեջ պարզե՞լ եք, կամ ինչ որ եզրակացության եկե՞լ եք` մենք ի՞նչ ժողովուրդ ունենք, ինչպիսի՞ն է մեր ժողովրդի տեսակը, նա ի՞նչ է ուզում…

– Վաղուց եմ եզրակացության հանգել: Բավականին իներտ մասսա է: Ապրում է իր ընտանիքի արժեքներով: Նա պաշտում է իր ընտանիքը և ցանկանում է միայն կերակրել նրան: Ընտանիքից դուրս` թքած ունի ամեն ինչի վրա:

Ի դեպ, այդ ժողովրդի մեջ մտնում է նաև իշխանությունը: Պարզապես իշխանությունը իր ձևով է ընտանիքը պահում, հասարակ մարդն իր ձևով է պահում:

– Մենք մշտապես սևեռվել ենք ընտանիքի գաղափարի վրա, այնքան ենք ասել, որ մեր ընտանիքը սրբություն է, այն պետության հիմքն է և այլն, և այլն: Եվ հիմա դուրս է գալիս, որ Դուք այդ պատկերացմանը դեմ եք գնում:

– Իհարկե, դեմ եմ գնում: Որովհետև քո ընտանիքն ապրում է ընդհանուր ընտանիքի մեջ: Իսկ մենք դա երբեք չենք հասկացել: Որովհետև այդ ընդհանուր ընտանիքը չենք պատկերացրել: Մենք ընտանիք ասելով հասկանում ենք միայն մեր սեփական ընտանիքը:

Ընդհանուր ընտանիքի գաղափարը մեզ համար խորթ է: Մենք այդ ընդհանուր ընտանիքի համակարգը չենք ստեղծել: Այդ է պատճառը, որ երբ հայերն ընկնում են մեկ այլ համակարգի մեջ, շատ լավ ապրում են: Ենթարկվում են համակարգին ու ապրում են:

Եվ քանի որ մենք ընդհանուր ընտանիքի այդ համակարգը չենք ստեղծել, մերը միան մեր ընտանիքն է, ապա դրա համար էլ չենք կարողանում լավ ապրել:

– Գուցե նորից անդրադառնանք հազար անգամ ասված թեմայի՞ն` պետականություն չենք ունեցել, դրանից է: Մեր ընտանիքն է մեզ համար եղել մեր պետությունը:

– Իհարկե, նաև դրանից է:

– Լավ, իսկ ապագան ինչպե՞ս եք տեսնում:

– Դե, ներսից կսկսվի քայքայվել համակարգը: Կարող են նաև առողջ մտածողության մարդիկ երևան գան: Գիտեք` ֆաշիստների մեջ էլ կային հակաֆաշիստներ: Մի փոքր այս կողմ, մի փոքր այն կողմ` կարող է ինչ–որ շարժ լինի: Բայց գլոբալ փոփոխություններ ես չեմ սպասում:

– Կարեն Կարապետյան վարչապե՞տն էլ Ձեզ հույս չի ներշնչում:

– Միայն Կարեն Կարապետյանով ոչինչ չի լինի: Նա թիմ չունի: Նա էլի շրջապատված է գողերով ու ավազակներով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System