Պուտին. ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկչական հարձակումների հնարավոր օբյեկտներ են դարձել
INTERNATIONAL NEWSՍանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունը հաստատում է, որ ահաբեկչական դրությունը չի բարելավվում, ԱՊՀ բոլոր երկրները ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտներ են հանդիսանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք տեսնում ենք, որ դրությունը, դժբախտաբար, չի բարելավվում։ Եւ դա լավագույնս հաստատում են Սանկտ Պետերբուրգի վերջին ողբերգական իրադարձությունները։ Ահաբեկչական հարձակումների հետեւանքով մարդիկ են զոհվել, շատ տուժողներ կան», -ասել է Պուտինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք գիտենք, որ մեր երկրներից յուրաքանչյուրը, գործնականում յուրաքանչյուրը, ահաբեկչական հարձակումների հնարավոր պոտենցիալ օբյեկտ է», - ասել է ՌԴ նախագահը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



