Իտալիան Բեեռլուսկոնիի նկատմամբ հայց է ներկայացրել՝ կոռուպցիոն գործի շրջանակներում
INTERNATIONAL NEWSԻտալիայի կառավարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել երկրի նախարարների կաբինետի նախկին ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
80-ամյա քաղաքական գործչի նկատմամբ չորեքշաբթի օրը նոր դատական գործընթաց է բացվել՝ նախորդ՝ անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործի շրջանակներում։ Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին։
Ըստ քննիչների՝ վարձատրության դիմաց կեղծ ցուցմունքները երկու տարի առաջ Բեռլուսկոնիին հնարավորություն տվեցին երկու տարի առաջ խուսափել դատավճռից։ «Ռուբիի գործ» անվանումը ստացած գործընթացը՝ գործով անցնող գլխավոր անձի՝ մարոկացի պարուհի Կարիմա էլ-Մարուգի նունով, սկսվել է 2011-ին ապրիլին։
Հայցը ներկայացված է այն հիմունքով, որ Բեռլուսկոնիին վերագրվող կոռուպցիոն հանցագործություններից տուժել է Իտալիայի նախարարների խորհուրդը՝ ի դեմս երկրի արդարադատության նախարարության։



