Արգենտինական Միսյոնես նահանգը պաշտոնական ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
INTERNATIONAL NEWSԱրգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով «Արմենիա» լրատվական գործակալությունը, նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»:
26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում՝ Բուենոս Այրես, Կատամարկա, Չակո, Չուբութ, Կորդովա, Կորիենտես, Խուխույ, Լա Պամպա, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սան Խուան, Սանտա Կրուս, Սանտա Ֆե, Սանտիագո դել Էստերո և Տիերա դել Ֆուեգո (Հրո երկիր):
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



