Ինչո՞ւ են մարդիկ նախընտրում կարմիրը
PHOTOՊարզվում է, որ կատաղության վիճակում մարդիկ նախընտրում են կարմիր գույնը, իսկ կարմիրի նախընտրությունն, ընդհանուր առմամբ, կարող է խոսել թշնամության մասին:

Նման եզրակացության են եկել գիտնականները՝ կամավորների խմբի փորձարկման արդյունքում, որոնց առաջարկվել է ինքնուրույն ընտրություն կատարել կարմիր եւ կապույտ գույների միջեւ:
Հետազոտության ընթացքում անձի գնահատման թեստ են հանձնել: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր ընտրում են կարմիր գույնը, միջանձնային հարաբերություններում առավել հաճախ են թշնամաբար տրամադրված այլոց հանդեպ: Գիտնականները համարում են, որ կարմիրի երանգների նախընտրությունը պայմանավորված է էվոլյուցիայով: Նախկինում կարմիրը եւ այլ վառ գույներն ուղղակիորեն ասոցացվում էին սպառնալիքի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



