Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում կարկուտի հետևանքով վնասվել են շենքեր և բերքեր. մարզպետ
SOCIETYԵրեկ՝ նոյեմբերի 11-ի երեկոյան, Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի մի շարք գյուղերում կարկուտ է տեղացել:
Past.am-ի հարցին՝ ի՞նչ վնասներ է պատճառել կարկուտը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ չափերի մասին վաղ է խոսել, քանի որ համապատասխան հանձնաժողովը դեռ արձանագրություններ է կատարում:
Մարզպետը նշեց, որ հիմնականում տուժել են Արթիս, Լճկաձոր համայնքները: Վնասվել են բնակարաններ, գյուղատնտեսությունը մեծ կորուստներ է ունեցել:
Տեղեկացնենք, որ մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչները ուղևորվել են տուժած համայնքներ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



