Արսինե Խանջյանը հորդորում է բոլոր սփյուռքահայերին գալ ու տեսնել Արցախը
SOCIETY
«Հույս ունեմ, որ մեր այն սփյուռքահայերը, արվեստագետները որոնց հետ ես շփվում եմ, կկարողանամ հստակ ներկայացնել Արցախն ու տեղի իրողությունը: Եվ նրանց կհորդորեմ գալ Արցախ ու ժամանակ տրամադրել այս հրաշք երկրին ծանոթանալու համար: Եվ նրանք պետք է ոչ թե մեկ անգամ լինեն Արցախում, այլ պարբերաբար, որպեսզի կարողանան ճիշտ և իրական աչքերով տեսնեն ու պատկերացում կազմեն այս հերոսական ժողովրդի ու երկրի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Ա. Խանջյանը:
Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:



