Հարցման մասնակիցների միայն 35 տոկոսն Է հավանություն տվել նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ավելի ցածր մակարդակ Է իջել, քան երբեւիցե դիտվել Է պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի վերաբերմամբ: Ինչպես ցույց Է տվել Քուինիփեքի համալսարանի հետազոտական ծառայության հարցումը, որի արդյունքները ապրիլի 4-ին հրապարակել Է CBS հեռուստաընկերությունը, հարցվածների միայն 35 տոկոսն Է դրական գնահատական տվել պետական բարձրագույն պաշտոնում Թրամփի աշխատանքին այն դեպքում, երբ 57 տոկոսը դրա վերաբերյալ բացասական ոգով Է արտահայտվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարցման տվյալներով՝ Սպիտակ տան ներկայիս տիրոջ վարկանիշն ավելի ցածր Է 2013 թվականին Օբամայի աշխատանքի հավանության ամենացածր մակարդակից, որը կազմում Էր 38 տոկոս:
«Թրամփը վատ ցուցանիշներ Է գրանցել կանանց (նրա աշխատանքին հավանություն չի տալիս 63 տոկոսը), Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների (91 տոկոս) եւ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների (77 տոկոս) շրջանում»,-նշվում Է ուսումնասիրության մեջ: Հարցման համաձայն, տղամարդկանց շրջանում նրան աջակցում Է միայն 39 տոկոսը: Հարցվածների ավելի քան կեսը (55 տոկոսը) այն կարծիքին Է, որ Թրամփը կատարում Է իր նախընտրական խոստումները, սակայն ամերիկացիների մեծամասնությունը բացասական Է գնահատում նրա քայլերը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առող ջապահությունը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը: Թրամփի արտաքին քաղաքականությունը ժողովրդականություն չի վայելում ԱՄՆ-ի քաղաքացիների 58 տոկոսի շրջանում:
Հարցման արդյունքները նաեւ վկայում են, որ ամերիկացիները քննադատաբար են վերաբերվում Կոնգրեսի գործունեությանը. հանրապետական օրենսդիրներից դժգոհ Է հարցվածների 70 տոկոսը, իսկ դեմոկրատներից՝ 57 տոկոսը:
Հարցմանը, որն անցկացվել Է մարտի 30-ից մինչեւ ապրիլի 3-ը, մասնակցել Է ավելի քան 1100 մարդ: Հարցման արդյունքներն ամփոփելիս թույլատրելի անճշտությունը կազմել Է 2,9 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



