Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ճապոնական մշակույթում 5 ամենազավեշտալի երևույթները

PHOTO

Ճիշտ է, Ճապոնիայում ապշեցուցիչ արագությամբ զարգանում են տեխնոլոգիաները, սակայն, միևնույն է, նրանց մշակույթը փակ է և երբեմն անհասկանալի օտարերկրացիների համար:

Ձեզ ենք ներկայացնում ծագող արևի երկրի մշակույթի 5 ամենազավեշտալի երևույթները:

Հիկիկոմորի

Յուրաքանչյուր հասարակության մեջ գոյություն ունեն այնպիսի մարդիկ, ովքեր դժվարությամբ են շփվում շրջապատի մարդկանց հետ, քանի որ տառապում են դեպրեսիայով կամ հոգեկան այլ շեղումներ ունեն: Սակայն Ճապոնիայում ապրում են այնպիսի երիտասարդներ, ովքեր առանց որևէ պատճառի դադարում են շփվել այլ մարդկանց հետ:

Այս մարդկանց յուրահատկությունն այն է, որ նրանք հիմնականում կա՛մ դեռահասներ են լինում, կա՛մ էլ 30 ամյակը չբոլորած երիտասարդներ: Մարդիկ հիկիկոմորիներ են համարվում մի քանի պատճառներով: Դրանցից առաջինը համացանցային կախվածությունն է, երկրորդը՝ ուսումնական հաստատություններում ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը, իսկ երրոդը հենց նրանց ծնողները, քանի որ վերջիններս ամեն գնով պատրաստ են իրենց կողքին պահել երեխաներին, որպեսզի վերջիններս երբեք չլքեն հարազատ տունը:

Հիկիկոմորիներն այն երիտասարդներն են, ովքեր կես տարուց ավելի նստած են մնում իրենց սենյակում և չեն շփվում ոչ մեկի հետ:

Հանցագործությունները

Ճապոնիայում հանցագործությունների մակարդակը չափազանց ցածր է, քանի որ յուրաքանչյուր զենք՝ սկսած ատրճանակից, վերջացրած արարողակարգային դաշույնով, գրանցվում է ոստիկանությունում:

Սակայն այլ բան է, եթե Դուք արդեն հայտնվել եք դատարանում: Դատական ակտերի 90%-ն ավարտվում է մեղադրական դատավճիռներով: Ճապոնիայում դեռևս գործում է մահապատժի մեթոդը, որը հիմնականում կատարվում է կախաղան հանելու միջոցով: Սարսափելին այն է, որ մահապատժի ենթարկվողի տան անդամներին դրա մասին տեղեկացնում են միայն մահապատիժն իրականացնելուց հետո:

Աշխատանք

Աշխարհին հայտնի է, որ ճապոնացիներն իսկապես աշխատասեր և կարգապահ ազգ են, սակայն սրա հետ մեկտեղ կան խոշոր բիզնեսմեններ, ովքեր նաև հարբեցողներ են: Այս ազգի անդամները չափազանց շատ են խմում: Յուրաքանչյուր կորպորատիվ երեկույթի ժամանակ նրանց ազգային խմիչք սակեն գետի նման հոսում է:

Սակայն զարմանալին այն է, որ գիշերը ինչքան էլ որ հարբեցողությամբ զբաղվեն, միևնույն է, առավոտյան աշխատանքի են գնում սթափ և ամբողջապես կենտրոնացած վիճակում: Ավելին՝ ճապոնական մշակույթն ընդունում է աշխատանքի ընթացքում մի փոքր ննջելը, քանի որ, ըստ նրանց, ովքեր որ քնում են այդ ժամերին, աշխատասեր են և քրտնաջան:

Կոկոդուշի

Այս բառը, որը թարգմանաբար նշանակում է միայնակ մահ, վերագրվում է մարդկանց դիակներին, որոնք այդպես էլ չեն հայտնաբերվել:

Ճապոնիայում մի ժամանակ սովորություն կար, ըստ որի՝ մեկ հարկի տակ ապրում էին ընտանիքի մի քանի սերունդներ: Սակայն ժամանակի ընթացքում դա սկսել է չգործել, և այսօր տարեցները հիմնականում միայնակ են ապրում:

Կահույքի տեղափոխմամբ զբաղվող մարդիկ փաստում են, որ հաճախ են հանդիպում կոկոդուշիների: Ընկերություններից մեկը տեղեկացրել է, որ 1500-ից մոտ 350 դեպքերում նրանք այսպիսի դաժան դեպքերի են հանդիպում:

Այսպես է պատահում նաև յուրաքանչյուր մարդու հետ, ով կյանքի ընթացքում չի ամուսնանում և մահանում է լիակատար միայնության մեջ:

Յաեբա

Մեր հասարակությունում յուրաքանչյուրը ձգտում է ամեն հնարավոր եղանակով ուղղել ատամները և կատարյալ ժպիտ ուննենալ: Իսկ ահա ճապոնացի երիտասարդները տարված են «երկրորդ ատամ»-ներով՝ յաեբաներով: Արհեստական ատամները հագցվում են իրական ատամներից մեկի վրա՝ այդպիսով դուրս ցցված ատամի տպավորություն ստեղծելով: Յաեբան Ճապոնիայում տարածված, սակայն, միևնույն ժամանակ, թանկ հաճույք է: 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia