Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի ներկայության ամրացումը կնպաստի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը. ԱԳ նախարար

INTERNATIONAL NEWS

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը հոկտեմբերի 1-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպմանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթ ունենալով քննարկմանը` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.

«Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: Ես կցանկանայի նաև նշել, որ 4 օրից Երևանը կհյուրընկալի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ միջազգային համաժողով, որին կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մյուլեն:

Խոսելով այստեղ` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, միևնույն ժամանակ վկայակոչել մեր ընդհանուր համոզմունքը, որ ԵԱՀԿ-ն իր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման առաջնային դերակատարություն ունեցող կազմակերպություն է: Ահա այս լույսի ներքո է, որ մենք դիտարկում ենք ներկա քննարկումները՝ նվիրված ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին, որոնց հայեցակարգը դեռ պետք է հստակեցվի մեր Կազմակե րպության շրջանակներում:

Մենք համոզված ենք, որ այն պետք է առաջնորդվի և հիմնված լինի խաղաղության և անվտանգության ապահովման վերաբերյալ ԵԱՀԿ կողմից ստանձնած պարտավորությունների վրա: Այս առումով ցանկանում եմ վկայակոչել Աստանայի գագաթաժողովում ընդունված կոչը` առավել ջանքեր ներդնելու ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հետևաբար, բոլոր միջազգային, ներառյալ ԵԱՀԿ ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձևաչափի շրջանակներում և դրա մոտեցմանը համահունչ:

Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը միակ մշտական ներկայությունն է հակամարտության գոտում և դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Կասկածից վեր է, որ այս ներկայությունն ամրացնելը նշանակում է զորացնել Կազմակերպության կարողությունները` նպաստելու խաղաղությանը և ամրապնդելու հրադադարը շփման գծում և սահմաններին: Կազմակերպության առավել ներգրավվածությունը կարող է նպաստել երկար ժամանակ քննարկման սեղանին գտնվող միջազգային հանրության կողմից առաջարկված և նրա լիարժեք ա ջակցությունը վայելող հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը կհանդիսանա վստահության և անվտանգության ձևավորման կարևոր միջոց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս սեպտեմբերի 28-ի իրենց հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատեցին այս կապակցությամբ իրենց առաջարկը:

Քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: Ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

ԵԱՀԿ ընդհանուր տարածաշրջանի մարտահրավերները և հիմնախնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել, կարող են էականորեն տարբեր լինել և դրանց համար չկան հակամարտությունների կարգավորման համընդհանուր դեղատոմսեր: Երկու օր առաջ այստեղ ՄԱԿ-ում տեղի ունեցած Առաջնորդների Խաղաղապահության հարցերով գագաթաժողովը ողջունեց ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների Բարձր մակարդակի խորհրդի զեկույցը, որը զգուշացնում է՝ «շատ հաճախ մանդատները և առաքելությունները ստեղծվում են ձևանմուշների հիման վրա`  ի հակառակ անհատականացվելու՝ որպես աջակցություն իրավիճ ակին հատուկ քաղաքական ռազմավարություններին: Յուրաքանրչյուր իրավիճակի վերաբերյալ մենք պետք է մշակենք անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding