Հղի կինն իր 13 երեխայի ու ամուսնու հետ միասին երկու օր է դրսում է գիշերում (տեսանյութ)
VIDEOԱննա Ասլանյանն ու Վիրաբ Շաբոյանը, ովքեր տարիներ առաջ ապրել են Հայաստանում, մի քանի տարի առաջ տեղափոխվել էին Արցախ: Վիրաբը մասնակցում էր մարտական գործողություններին: Ծանր պայմաններից ելնելով ընտանիքը մեկ շաբաթ առաջ կրկին տեղափոխվել է Երեւան, բայց չունի բնակվելու կացարան:
Առաջին երկու օրը ընտանիքը մնացել է փողոցում, ինչի հետեւանքով 13 երեխայից մի քանիսը այս պահին ուժեղ հազ ու տաքություն ունեն՝ մրսածության պատճառով: Նրանք գումար չունեն անգամ ջերմիջեցնող դեղ գնելու համար:
Երեխաներից հինգն էլ ի ծնե ճողվածք (գրիժա) ունեն, սակայն ընտանիքը վիրահատության գումար չունի: Մայրը՝ Աննան, հղի է, սպասում է 14-րդ երեխային, մինչեւ ապրիլի վերջ փոքրիկը կծնվի, բայց դեռ ընտանիքը կացության մշտական տեղ չունի: Այս պահին ժամանակավոր տեղավորվել են հանրակացարաններից մեկի փոքրիկ սենյակում:
Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ինչ որ բանով օգնել այս ընտանիքին, կապվեք մեզ հետ:
Մանրամասները՝ armtimes.com-ի տեսանյութում.




















































