Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մի վճարեք տուգանքը, եթե… Dialogue.am

SOCIETY

Dialogue.am-ի «Սոցիալական իրավունք»  շարքը շարունակում է վարչական ակտի հետ կապված իրազեկումների շարքը՝ այս անգամ անդրադառնալով  ծանուցման խնդիրներին:

Գաղտնիք չէ, որ այսօր վարչական մարմիններն հաճախ անբարեխիղճ են գտնվում իրենց լիազորությունների հանդեպ և անուղակիորեն խոչընդոտում են քաղաքացիներին օրենքով  տրված իրենց արտոնություներն իրացնելիս, քիչ չեն նաև դեպքերը, երբ նրանք պարզապես ավելորդ են համարում քաղաքացուն տեղեկություն տրամադրել իրենց իրավունքի մասին:

Մանավորապես ՝ վարչական ակտերի մասին քաղաքացիներին ինտերնետով ծանուցումները իրականացնում են խախտումներով, այսինքն առանց անձանց ուղարկելու՝ միանգամից տեղադրում են azdarar.am  կայքում:
Հասարկությանը հետաքրքրող թեման անընդհատ արծարծվում է ամենատարբեր մակարդակներում և այդպես էլ շարունակում չլուծված չմնալ:

Հասարկությանը հետաքրքրող թեման աընդհատ արծածավում է ամենատբեր մակարդակներում  և շարունակում է լուծում չստանալ:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի փաստաբան Աշխեն Դաշյանը, խնդրի հետ կապված սեփական փորձի վրա հիմնվելով,  դատողություններ  ու մեկնաբանություններ  է անում Dialogue.am-ի հետ զրույցում. «Վարչական մարմինը շատ հաճախ զրկում է քաղաքացուն իր իրավունքների պաշտպանությունից՝ քաջատեղյակ լինելով, որ  հանրապետության բնակչության մեծ մասը  դեռևս չունի տեխնիկական պայմաններ՝ համակարգիչ, ինտերնետ և չի տիրապետում  դրանից օգտվելու տեխնիկական գիտելիքներին, հետևապես չունի  նաև հնարավորություններ՝ մշտապես ստուգելու ՝արդյոք առկա են վարչական ակտեր, թե ոչ: Դրա արդյունքում մարդիկ տեղյակ չեն լինում իրենց նկատմամբ կայացված ակտերի  ու ԴԱՀԿ բռնագանձումների մասին  կամ ուշացած տեղեկանում են հենց ԴԱՀԿ-ից »:

Ստացվում է, որ վարորդները մեծամասամբ հայտնվում են անորոշ իրավիճակում և ստիպված են լինում մեծ տուգանքներ վճարել հանուն ոչ մի բանի : Մինչդեռ նշենք, որ օրենսդիրը  հստակ կարգ այնուամենայնիվ սահմանել է, որով վարչական ակտը պետք է փոխանցվի հասցեատիրոջը՝

  1. պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ
  2. հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու
  3. հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով:

Այսինքն, վերոգրյալից պարզ է դառնում, որ վարչական ակտի մասին  որոշումը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը, իսկ հասցեատերը  անդորագրի վրա պետք է թողնի իր ստորագրությունը,  ինչը կվկայի վարչական ակտի մասին անձամբ տեղեկացված լինելու և պետության հանդեպ նյութական պատասխանատվություն ունենալ մասին հանգամանքը:
Ի, դեպ  խնդիրը առաջանում է հատկապես այն դեպքերում, երբ մեքենան փաստացի պատկանում է մի անձի, բայց այն մշտապես վարում է ուրիշ մեկը կամ, երբ անձը փոխել է բնակության վայրը, բայց մեքենան շարունակում է հաշվառված  լինել նախկին հասցեում:

«Որոշումը համարվում է անձամբ հասցեատիրոջը հանձնված նաև այն դեպքում, երբ հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության  միջոցով, և դրանք հավաստում են անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցված լինելու փաստը», – ասաց Ա. Դաշյանը:

Ի դեպ, փաստաբանի խոսքով 2016-ին, բազմաթիվ բողոքների, դիմումների  ու քննադատությունների շնորհիվ,  ի վերջո հաջողվել է ձեռք բերել  դատարանի կարևոր մի որոշում՝ ինտերնետային ծանուցման համակարգում առկա խնդիրների լուծման համար (Թիվ ՎԴ/4811/05/16)։  Վերաքննիչ դատարանը բեկանել է վարչական դատարանի կայացրած դատական ակտը և  կայացրել է նոր որոշում, որով հակահարված է տրվում ինտերնետով ծանուցման կարգին . «Այսինքն, վերաքննիչ դատարանը վկայակոչել է, որ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում հրապարակված լինելը ինքնին դեռևս բավարար հանգամանք չէ և  կայքում տեղադրելը դեռ չի նշանակում, որ վարչական մարմինն օրինաչափ է կատարել իր պարտավորությունները և անձը ծանուցված է»,- հայտնեց փաստաբանը:

Վերաքննիչ դատարանի այս որոշումը մեր քաղաքացիների համար կարող է հիմք ծառայել կամ, ինչու ոչ, նախադեպ դառնալ, երբ անձը  իր նկատմամբ կայացված վարչական ակտերի գոյության մասին տեղեկացել է բացառապես ԴԱՀԿ ծառայությունից: Այսինքն, այս  դեպքում դատարան դիմելով և  վկայակոչելով վերաքննիչ դատարանի որոշումը, վարորդը կարող է վերականգնել իր խախտված իրավունքը և հաջողության հասնել.

«Անձը, ի վերջո, պարտավոր չի ամեն անգամ ելնի այն կանխավարկածից, որ իրավախախտ է և ամեն անգամ  պարտադիր մտնի կայք, որպեսզի տեղեկանան արդյո՞ք իր նկատմամբ կայացվել են վարչական ակտեր, թե ոչ: Ի վերջո, օրենսդիրի  նախատեսած ծանուցման էլեկտրոնային տարբերակը  նախատեսված է այն դեպքերի համար, երբ  անձի հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ ծանուցման փաստը չի հաստատվել կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված որոշումը և ստորագրել հրաժարվելու մասին»,- ասաց Աշխեն Դաշյանը:

Այս դեպքերում արդեն վարչական ակտի մասին որոշումը տեղադրվում է  ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Ուշադրություն. Երբ որոշումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով և տեղադրվում ՀՀ  հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, այն համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League