Երևանում գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են 5 մարդ
SOCIETYՈստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել 2005 թվականին ծնված Տաթևիկ Ա.-ն, 2007 թվականին ծնված Արամե Ա.-ն, 2013 թվականին ծնված Արգիշտի Ա.-ն, 1984 թվականին ծնված Արփինե Հ.-ն և 1978 թվականին ծնված Սևակ Ա.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



