Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Պետերբուրգյան ահաբեկչություն. 14 զոհ և 62 տուժած

ANALYSIS

Երեկ ժամը 15:35-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ պետերբուրգյան մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանների մոտ պայթյուն էր տեղի էր ունեցել: Հայտարարվել է եռօրյա սուգ:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ առավոտյան ժամը 8:10-ի դրությամբ պայթյունի հետևանքով զոհվել է 14 և տուժել՝ 62 մարդ:

Ինչպես հաղորդում է ռուսական РБК կայքը՝ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում և դաշնային բժշկա-կենսաբանական գործակալության և Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ակադեմիայի Կիրովի անվան  բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ գտնվում են 49 տուժած, ևս 13 հոգի տուն են ուղարկվել:

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան կայքին տված հարցազրույցում նշել է, որ բոլոր տուժածները գտնվում են բժիշկների խստագույն հսկողության տակ, նրանց սպասարկում են հանրապետության լավագույն մասնագետները: Վերջիններն անում են ամենը տուժածների արագ ապաքինման և վերականգնման համար: Թեև ինչպես կարդում ենք վերոնշյալ կայքում, տուժածների մեջ կան և այնպիսիք, որոնց ստացած վնասվածքները բավական բարդ են:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստին» փոխանցեցին, որ այս պահի դրությամբ իրենք չունեն որևէ տեղեկություն, որ զոհվածների մեջ ազգությամբ հայեր կարող են լինել:

«Մեր ունեցած տվյալներով՝ տուժածների մեջ հայեր չկան: Զոհերի մեջ դեռևս կան դիեր, որոնք դեռևս չեն ճանաչվել: Եթե ինչ-որ փոփոխություն լինի, ճանաչվեն այդ դիերը հարազատների կողմից, հստակեցվեն բոլոր տվյալները, ու եթե ինչ-որ փոփոխություն լինի, մենք կայքում կտեղադրենք համապատասխան տեղեկատվությունը»,- հայտնեցին մեզ:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ պայթուցիկը տեղադրված է եղել մետրոյի վագոնի նստարանի տակ:

Սանկտ-Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվում է Ղրղզտանի նախկին քաղաքացին, ով վերջերս ձեռք էր բերել ռուսական քաղաքացիություն: Այս մասին այսօր հայտարարել է Ղրղզտանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռահաթ Սուլայմանովը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը, ըստ ռուսական լրատվամիջոցների, մահապարտ-ահաբեկիչն է կազմակերպել:

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի պաշտոնյաներից մեկը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս պահին թե´ մետրոպոլիտենում և թե´ առհասարակ քաղաքում ամեն ինչ նորմալ է:

«Մետրոն իր սովորական աշխատանքային ռեժիմով աշխատում է: Կարելի է ասել այն  ինչ կատարվեց երեկ, անցած էտապ է: Մետրոպոլիտենը ամբողջությամբ աշխատում է: «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանները նույնպես բաց են ուղևորների համար»,- տեղեկացրեց նա:

Սակայն, ըստ ռուսական մամուլի՝ «Վլադիմիրսկայա» և «Դոստոևսկայա» կայարանները փակվել են, դրանց մոտով անցնող գնացքերը կանգ չեն առնում:

Հավելենք, որ այսօր մետրոպոլիտենի ծառայությունից է օգտվել նաև Լենինգրադյան նահանգի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն՝ ի նշան աջակցության իր այն համաքաղաքացիներին, ովքեր վախենում են օգտվել մետրոյից:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025