Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 14-ի
INTERNATIONAL NEWSՍանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը հասել Է 14-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
«Այսօր կարելի Է արձանագրել 14 մարդկանց մահը»,- ասել Է նա լրագրողներին, հավելելով, որ նրանցից 11-ը մահացել են պատահարի վայրում, մեկը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, եւս երկուսը՝ հիվանդանոցի ընդունարանում:
Նախարարի խոսքով՝ ներկայում 49 մարդ գտնվում Է ստացիոնարում: «13-ին բաց են թողել: Բոլոր հիվանդներին ամեն օր զննում են լավագույն մասնագետները, բոլորն ապահովված են դեղորայքով եւ արյամբ»,-հայտնել Է Սկվորցովան:
Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն Է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել եւ վնասազերծվել Է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող Էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված Է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ:
Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում Է պատահարի նաեւ այլ վարկածներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
5
Statement by Archbishop Bagrat Galstanyan



