Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Վերջին 10 տարվա սկրինինգներով շուրջ 750 նորածնի մոտ հայտնաբերվել է ծանր ախտաբանություն

SOCIETY

 Վերջին 10 տարվա ընթացքում սկրինինգների շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքում  շուրջ 750 նորածնի մոտ հայտնաբերվել է ծանր ախտաբանություն։ Կանխելով հիվանդությունների հետագա զարգացումը` հաջողվել է  խուսափել  այդ երեխաների հաշմանդամությունից և մահվան հնարավոր ելքից:

Հայաստանում իրականացվում է  նորածնային 5 սկրինինգ ծրագիր`  բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռետինոպաթիայի և կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2005-2016թթ. 354 897  հետազոտված նորածնից 124-ի մոտ հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզ։ Նրանք գտնվում են  դիսպանսեր հսկողության ներքո և ապահովվում անվճար դեղորայքով։

2008-2016թթ. հետազոտված 236 750 նորածնից 45-ի մոտ հայտնաբերվել է ֆենիլկետոնուրիա։ Այդ երեխաները պետության կողմից ապահովվում են անվճար հատուկ սննդով։ Այն կենտրոնացված գնումներով ձեռք բերելու համար տարեկան հատկացվում է շուրջ 50 մլն ՀՀ դրամ: Պետական բյուջեի միջոցներով  ամբողջ հանրապետությունում իրականացվող այս երկու սկրինինգի շնորհիվ 169 երեխայի մոտ կանխվել է մտավոր խոր հետամնացության դրսևորումներով ծանր հաշմանդամությունը։

2008-2016թթ. լսողության նորածնային սկրինինգի շրջանակում հետազոտված 123 480 երեխայից  134-ի մոտ հայտնաբերվել է լսողության բնածին խանգարումներ։ Նրանց տրամադրվել է լսողական սարք կամ տեղադրվել է կոխլեար իմպլանտ։ Այս ծրագիրն իրականացվում է «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի  ՀԿ-ի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։

Անհասության ռետինոպաթիայի սկրինինգի շրջանակում 2010-2016թթ. 4442 երեխայի մոտ կատարվել է 14.055 հետազոտություն, հայտնաբերվել է շուրջ 250 հիվանդ երեխա։ Նրանցից  177-ի մոտ կուրությունը կանխարգելվել է լազերային վիրահատության, 97-ի մոտ` դեղորայքային բուժման, իսկ 29-ի մոտ`  վիտրեոռետինալ վիրահատության շնորհիվ: Սկրինիգը մինչև 2016թ. իրականացվել է Հայկական ակնաբուժական նախագծի կողմից, նորածինների 80%-ի շրջանում: 2017 թվականից սկրինինգային այս ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

 Կոնքազդրի բնածին հոդախախտի ուլտրաձայնային սկրինինգն իրականացվում է 2010 թվականից Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, նորածինների 30%-ի շրջանում: 2015թ. իրականացված 7820 հետազոտվածներից 174 նորածնի  մոտ հայտնաբերվել է հոդի դիսպլազիա, 22-ի մոտ` հոդախախտ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այդ փոքրիկների մոտ կանխարգելվել է կաղությունը։

Նշենք, որ  Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում հիվանդության հայտնաբերման հաճախականությունը համընկնում է միջազգային միջինին։ Սա խոսում է սկրինինգների կազմակերպման և իրականացման բարձր արդյունավետության ու ճշգրտության մասին:

Նորածնային սկրինինգների ռեգիստրը վարվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից։

Այս ծրագրերի շնորհիվ բազմաթիվ երեխաներ խուսափում են ֆիզիկական և մտավոր ունակությունների զարգացման խնդիրներից, կուրությունից և խլությունից, իսկ նրանց ընտանիքները` մեծ հոգսերից։

Միաժամանակ, հաշվարկները վկայում են, որ այդ հիվանդությունները ժամանակին չհայտնաբերելու և կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում անհրաժեշտ բուժական, խնամքի և այլ ծախսերն առնվազն 10 անգամ ավելին կլինեին, քան սկրինինգային հետազոտությունների համար կատարված միջոցներն են»։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan