Ավստրիական ավիաընկերությունը փակում Է աշխարհի ամենակարճ միջազգային չվերթը
SOCIETY Ուղեւորների անբավարարության պատճառով փակվում Է ութ րոպե տեւողությամբ թռիչքը, որն կատարվում Էր Բոդեն լճի շվեյցարական ափից գերանական ափ: People՚s Viennaline ավստրիական ավիաընկերությունը որոշում Է ընդունել չեղարկել Բոդեն լճով Շվեյցարիայից Գերմանիա միջազգային չվերթը, որն այն իրականացնում Էր 2016 թվականի նոյեմբերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ալտենրայն եւ Ֆրիդրիխսհաֆեն քաղաքների միջեւ երթուղու երկարությունը կազմում Էր ընդամենը 20 կիլոմետր: 70-տեղանոց ինքնաթիռներն այդ երթուղով թռչում Էին օրական երկու անգամ, նշում Է Deutsche Welle-ն: Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 40 եվրո Է:
Չեղարկման պատճառը դարձել Է չվերթի անբավարար բեռնվածությունը: People՚s Viennaline-ն պատրաստվում Էր սպասարկել տարեկան 40 հազար ուղեւորների: Մարտին նրա ծառայություններից օգտվել Է 2,3 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



