Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Քննարկվում են հայ-ռուսական համագործակցության մի շարք նոր ակտուալ ուղղություններ

SOCIETY

 ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Ռուսաստանը գտնի նոր առիթներ և ծրագրեր՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան՝ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նկատել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն գործընկերը և ամենախոշոր ներդրողը: Այս տարի լրանում է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: «Եվ չնայած մեր հարաբերությունների մակարդակը բավականին բարձր է, մեր համատեղ ներուժը շատ ավելին է, և մենք առաջարկում ենք մի շարք ուղղություններ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները: Ընդգծեմ, որ այս տարվա մարտի 24-ին տեղի է ունեցել ռազմավարական ֆորում, որին մասնակցել են ՀՀ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները, Ռազմավարական նախաձեռնությունների ռուսական գործակալության և ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ղեկավարները: Դա, իհարկե, շատ կարևոր հարթակ է օգտակար գաղափարների, ռազմավարությունների ներկայացման, փորձի փոխանակման և մեր երկրների տնտեսությունների զարգացման նոր ճանապարհներ գտնելու համար: Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր ռուս գործընկերները գտնեն ներդրումներ իրականացնելու նոր առիթներ և ծրագրեր: Հայաստանը բաց է ներդրումների համար: Մենք ունենք մեր ներդրողներին առա ջարկելու բաներ, և մենք նրանց համար ստեղծում ենք պայմաններ, որտեղ նրանք կարող են իրականացնել նորմալ բիզնես, փող աշխատել, ստեղծել նոր աշխատատեղեր և հարկեր վճարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շեշտել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր քննարկվում են հայ-ռուսական համագործակցության մի շարք նոր ակտուալ ուղղություններ, ուրվագծվում են զարգացման վեկտորները և կոնկրետ միջոցառումներ:

Որպես օրինակ՝ ՀՀ վարչապետը նշել է Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների առանց վիզային այցերի մասին  համաձայնագիրը, այդ թվում՝ այս տարվա փետրվարից գործող  կանոնակարգը, որով ռուսաստանցիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Կարեն Կարապետյանը կարծիք է հայտնել, որ դա նոր թափ կհաղորդի մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը: «Կարծում եմ, Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ռուսաստանցիների կողմից դեռևս գնահատված չէ, և այս տարի նպատակադրված ենք այդ ուղղությամբ սկզբունքային փոփոխությ ուններ իրականացնել: Այսօր քննարկվում են գյուղտեխնիկայի մատակարարման սխեմաները, ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ռուսական կապիտալի մասնակցությանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև Ռոսգեոլոգիայի՝ մեր ծրագրային ուսումնասիրություններին մասնակցությանը վերաբերող հարցեր»,- ասել է ՀՀ վարչապետը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan