Վարուժան Հակոբյանը ԱՄՆ առաջնության առաջատարից հետ է մնում կես միավորով
SOCIETYՍենթ Լուիս քաղաքում շարունակվում են ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու մրցաշարերում էլ կայացել են 11 նախատեսված տուրերից հինգը: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, ով 5 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Վարուժան Հակոբյանը, Հիկարու Նակամուրան, Ռեյ Ռոբսոնը, Դանիել Նարոդիցկին և Յարոսլավ Ժերեբուխը առաջատարից հետ են մնում կեսական միավորով:
Կանանց մրցաշարում եռիշխանություն է. Աննա Զատոնսկիխը, Իրինա Կռուշը և Նազի Պայկիձեն վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 1-3-րդ հորիզոնականները: Տաթև Աբրահամյանը վաստակել է 3 միավոր և ընթանում է 4 հորիզոնականում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



