ԱՄՆ-ում 6 ամսական աղջիկների համար բարձրակրունկներ են ստեղծել
VIDEOԲոլոր փոքրիկ աղջիկները սիրում են մայրիկի կոշիկները հագնել։ Ժամանակակից փոքրիկները դրա կարիքն այլևս չեն ունենա։
Peopletalk-ը գրում է, որ 6 ամսական փոքրիկ աղջիկների համար բարձրակրունկ կոշիկներ են ստեղծել։ Այս գաղափարը կյանքի է կոչել Pee Wee Pumps ընկերությունը։
Կոշիկները տարբեր գույների են՝ սև, կարմիր, վարդագույն ու վագրի երանգներով։ Դրանք փոքրիկ կրունկ ունեն, որը փափուկ կտորից է պատրաստված։
Մայրիկներն այդքան էլ գոհ չեն այս նոր արտադրանքից ու բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում արտահայտում են իրենց դժգոհությունը՝ «Հանգիստ թողեք երեխաներին, թողեք վայելեն իրենց մանկությունը», «Սա իրական խենթություն է» գրում են զայրացած մայրիկները։


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



