Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Մի՞թե սա էր հայ գործարար կնոջ երազանքը, կամ՝ մոռանալ Հերոստրատին

BLOG

Լիլիթ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիլվա Համաբարձումյանի շուրջ իր իսկ կողմից բարձրցրած աղմուկը որոշ հարցերի մասին խորհելու առիթ է տալիս: Մեր մեջ ամրագրված է հայ կնոջ կերպար, ձևավորում է որոշակի արժանիքների հանրագումարով: Նոր ժամանակները պետք է որ հարստացնեին այս կերպարը, տրված ազատությունները, կնոջ և տղամարդու իրավունքների հավասարության մասին հիշեցումները, դրանց նաև ինչ-որ չափով իրականացումը բնականաբար պետք է հրապարակ բերեին հայ կնոջ, հայուհու հարստացված կերպար: Առաջին հայացքից գուցե փնտրենք ու գտնենք եզակի անձեր, կանայք, որոնք «հավասարվում են» տղամարդկանց՝ պահպանելով իրենց կանացիությունը, իրենց հմայքը, չեն մոռանում իրենց մայր ու կին լինելը, հասարակության մեջ «կանացիության պահպանման» բնությունից իրենց տրված սուրբ պարտականությունը: Մենք՝ հայ կանայքս, բիզնես կմտնենք, թե այլ աշխատանք կանենք, չպետք է մոռանանք, որ հայկական իրականության մեջ առաջինը հայ կինն է պատասխանատու թե ընտանեկան և թե հանրային բարոյականության համար: Սիլվա Համբարձումյանի դեպքը, ցավոք, հակառակն է հիշեցնում: Հայ բիզնես կնոջ կերպարը պիտի որ ուղեկցվեր գեղեցիկ ընտանիքով (սա կարևոր է, բայց պարտադիր չէ. նայած ում կյանքը ոնց է դասավորվում), առաքինությամբ, բարեգործութամբ, գթառատությամբ, բարեկրթությամբ: Սակայն այս դեպքում մենք գործ ունենք ճիշտ հակառակի հետ, և ես, որպես հայ կին, խիստ կասկածում եմ, թե բիզնես աշխարհի որոշ կանայք կուզենային ինչ-որ բան իրենց պրակտիկայում ունենալ տիկին Սիլվայի անցած ճանապարհից: Վերջին 10-15 տարիներին այդ տիկնոջ շուրջ ինչեր ասես որ չեն եղել. կալանք, քրեական տարրեր, գողական կամ կիսգողական միջավայր, բարոյազրկություն, խաբեություն, ապտակ, ճիշտ ու սխալի գողական աշխարհին հատուկ գզվռտոցներ, մեղադրանքներ ու մեղադրանքների հերքում, քայքայված ընտանիքներ, անպատասխանատու վերաբերմունք իր և շրջապատի նկատմամբ, և այլն, և այլն: Գուցե սրանց մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև նրա շրջապատում եղած տղամարդիկ, հաստատ ունեն: Բայց չէ ՞որ այդ մարդկանց ու այդ շրջապատի ընտրությունն ինքն է արել: Եվ այն, որ այսօր այս տիկինը հայտնվել է իր հետ «թշնամացած» նաև տղամարդկանց միջավայրում, դա արդեն իսկ հուշում է մի տխուր իրողություն ևս. իր վերաբերմունքով նա իր հետ հարաբերվող տղամարդկանց մեջ սպանում է նաև կնոջ նկատմամբ ցուցաբերվելիք մեծահոգությունը, հանդուրժողականությունը, զիջելու և ներելու ունակությունը:Հաստատ սա չէ մեր երազած բիզնես կնոջ կերպարը: Վերադառնամ վերնագրին. ինչու նաև մոռանալ Հերոստրատին: Պատմությունը շատերին է հայտնի. Հերոստրատ անունով մի սրիկա որոշեց անմահանալ, այդ նպատակով նա հրդեհեց աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Աֆրոդիտեի տաճարը: Այստեղից մարդկանց բառապաշար մտավ «հերոստրատի փառք» արտահայտությունը, որ նշանակում է անմահանալ վատ արարքով: Մարդիկ նաև ստեղծեցին «մոռանալ հերոստրատին» արտահայտությունը, որ վատ արարքը անմահանալու, հասարակության կողմից չմոռացվելու միջոց չդառնա: Ցավոք, տիկին Սիլվայի պարագայում մենք գործ ունենք այն դեպքի հետ, որ իր բիզնեսը կորցրած, իր միջավայրն ու անունը արատավորած հայ գործարար կինը փորձում է նոր սկանդլներով իր վրա բևեռել հասարակության ուշադրությունը: Տխուր է, դրա համար պիտի մոռանալ այս կերպարը ընդհանրապես, այս դեպքում՝ իրոք «մոռանալ Սիլվային», որպեսզի որևէ մեկս չկրկնի նրա սխալները, չգնա նրա արատավոր ճանապարհով»:

Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number