Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


ՔԿ-ն ներկայացրել է կրկնաքվեարկության պատճառով Երևանում հարուցված քրգործերն ըստ վարչական շրջանների

POLITICS

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստորեւ ներկայացնում ենք Երեւանում հարուցված քրեական գործերը` ըստ վարչական շրջանների.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 4/35 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թիվ 4/35  ընտրատեղամասի ընտրող Ա.Նիկոյանը ապրիլի 2-ին գնացել է նշված ընտրատեղամաս եւ սահմանված կարգով մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց`  մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ, Ա.Նիկոյանը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ  գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամին: Նույնականացնող սարքի ազդանշանն անմիջապես միացել է` վկայելով, որ ընտրողն արդեն մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, ինչից հետ ո Ա.Նիկոյանը, թողնելով անձնագիրը, հեռացել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

2. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող և սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, ինչի ժամանակ էլ միացել է նույնականացնող սարքի ազդանշանը, որից հետո Մ.Մարտիրոսյանը հեռացել է ընտրատեղամասից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

3. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`  թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Հ.Ղազարյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017թ. ապրիլի 2-ին` ժամը 09:10-ի սահմաններում գնացել է 2/19 ընտրատեղամաս, սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց նա նորից վերադարձել է ընտրատեղամաս, եւ նորից քվեարկությանը մասնակցելու համար  հանձնաժողովի անդամին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն համապատասխան սարքի միջոցով անմիջապես պարզվել է, որ ընտրողն արդեն մեկ անգամ քվեարկել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education