Իսակովի պողոտայում Ford-ը դուրս է եկել ճանապարհից և մոտ 200 մետր առաջ ընթանալով հայտնվել է ջրանցքում. Shamshyan.com
LIFEԱյսօր՝ ժամը 06։20-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս արագաչափի սարքի մոտ Ford Transit մակնիշի 74 ZN 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մոտ 200 մետր առաջ ընթանալով դեպի դաշտամիջյան հատված՝ կողաշրջվել է ու հայտնվել է ջրանցքում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծանր կայուն վիճակում։
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



