Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 60,86 տոկոսը (ֆոտո)
POLITICSՀայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով, Երեւանում ժամը 20-ի դրությամբ, երբ փակվել են ընտրական տեղամասերը, քվեարկել է ընտրողների 58,46 տոկոսը (494455), Գյումրիում՝ 51,02 տոկոսը (63779), Վանաձորում՝ 54,69 տոկոսը (52593)։
2012 թվականի ընտրությունների համեմատ այս ժամի դրությամբ ընտրողների մասնակցությունը եղելէ 62.33 տոկոս։
Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2.587.706 է:
Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են կայացել։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
.png)



