ՀՀԿ-ական. Նախընտրական նվիրատվությունները արջի ծառայության կարող են վերածվել
POLITICSԼուրեր են տարածվել, թե ընտրողներին գումարներ են բաժանում, բայց եթե նույնիսկ նման նվիրատվություններ տեղի են ունեցել, դրանք արջի ծառայության կվերածվեն: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով ՀՀԿ-ի ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարցին:
«Չեմ կարծում, որ այդ նվիրատվությունները կարող են ինչ-որ կերպ ազդել ընտրությունների գործընթացին, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ քվեարկության գործընթացը հնարավոր չէ վերահսկել` չէ որ խցիկում քվեարկողը միայնակ է մնում իր խղճի հետ», - նշել է Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է տեղամասերի մոտ ընտրողների կուտակմանը` նրա խոսքով` դա կապված է քվերակության գործընթացում նորամուծությունների հետ:
«Կարծում եմ` բոլորը կհասցնեն քվեարկել: Ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքում շատ բացթողումներ կլինեն, սակայն ընտրական օրենսգիրքը մշակվել ու ընդունվել է ընդդիմության մասնակցությամբ: Պարզապես տեղեկատվության պակաս է»:



