Մոմավառություն՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին
SOCIETY Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի ունեցավ մոմավառություն՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Վաղ առավոտյան եկեղեցու հավատացյալները եւ դպրոցականները վառեցին 670 մոմ՝ շուրջ 150 քաջորդի նահատակների հիշատակի համար: Տեղի ունեցավ նաեւ պատարագ եւ հոգեհանգստի կարգ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեր Մխիթար քահանա Ալոյանն ընդգծեց, որ այս գաղափարն իրականացրել է հոգու պարտքը կատարելու, եւ խղճի հանգստության համար: «Ինձ զգում եմ մի տեսակ «պարտքի տակ»: Նրանք ապահովեցին մայր հողի, իմ եւ բոլորիս ընտանիքների անդորրը, ինչպես նաեւ ինձ խաղաղ պատարագների մատուցման հնարավորություն տվեցին: Նրանց արյան ամեն կաթիլը մի նոր հայ մանուկի ծնունդ է: Նրանց փոխարեն կարող էր լինել իմ եւ ցանկացածիս զավակը կամ թոռնիկը: Սա ամենաքիչն է, որ կարող եմ անել նրանց համար ֆիզիկապես, այց ամենաշատը՝ հոգիների հանգստության համար»,- ընդգծեց Տեր Մխիթար Ալոյանը:

Տեր հոր խոսքերով, եթե ստացվի, այսօր կլինի առաջնագծում: «Ես չեմ հաշտվում այն մտքի հետ, որ այդ առյուծ տղաները, այդ ընտրյալները չկան, իսկ ես՝ կամ: Պատրաստ եմ զոհվել, միայն թե պարտքս մարեմ այդ «երեխեքի» արածների համար»,-հավելեց նա:
Այդ դեպքերից հետո, Տեր հայրը միշտ է անհանգիստ: Հայրենի սահմանը մշտապես կանչում է իրեն: Նախորդ տարի ապրիլի 8-ից եղել է Մատաղիսում՝ քաջորդիների, սահմանը պահպանող տղաների հետ: Մայիսի 8-ից 11-ը կրկին եղել է սահմանին՝ այս անգամ Ջաբրայիլում: Նա շուրջ 600 հազար դրամի սննդամթերք, անհրաժեշտ պարագաներ, հագուստ է տարել իր հետ:
Հավելենք, որ նախորդ տարի ապրիլի 24-ին Տեր հայրը կրկին մոմավառություն էր կազմակերպել՝ քառօրյա պատերազմի զոհերի եւ Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States
5
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia



