Ապրիլի 2. հավաքական խայտառակության օրը
SOCIETY1in.am / Ոչ ոք չէր կասկածում, որ ՀՀ ԱԺ ընտրության գլխավոր տեխնոլոգիաներից մեկը լինելու էր ընտրակաշառքը: Նկատի ունենալով ՀՀ հասարակության սոցիալական ծանրագույն վիճակը, նաև քաղաքացիական գիտակցության, մեղմ ասած, ցածր մակարդակը, ինչպես նաև ընդդիմադիր դաշտի վարկանիշային ոչ այնքան լավ ժամանակահատվածը, կարող ենք եզրակացնել, որ այդ տեխնոլոգիան բավական արդյունավետ աշխատում է մինչ այս պահը։
Կարելի է մեղադրել հասարակությանը, ասել, որ այդ հասարակությունը չեկավ ու ձայն չտվեց ընդդիմությանը, ասել, որ հասարակությունը կաշառվեց, վախեցավ, ընկրկեց: Հայաստանում բոլոր տեսակի ընդդիմությունները իրենց անհաջողությունները մշտապես այդպես բարդել են հասարակության վրա, սպասել են, որ հասարակությունն անի իրենց գործը, իսկ իրենք վայելեն միայն դափնիները: Մինչդեռ հասարակությունն ամենից լավն է զգում, թե ինչ կանոններով է խաղը, և ըստ այդ զգացողության ու գիտակցումի էլ ընտրում է անտարբերությունը:
Շարունակությունը՝ այստեղ:



