Կոչ և հորդոր բոլոր լրատվամիջոցներին. Արթուր Գևորգյան
SOCIETYԱրթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի գործընկերներ,
թեև հասկանալի է, որ այսօր բավականին ծանրաբեռնված աշխատակարգով եք աշխատում, այնուամենայնիվ հորդորում եմ նախապես ճշտել ինչ որ մեկի կողմից շրջանառության մեջ դրվող այս կամ այն լուրը, ապա նոր միայն հրապարակել:
Նախ ինչ-որ մեկը սուտ տեղեկություն շրջանառեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրությունից հետո չի պատասխանել լրագրողների հարցերին, մինչդեռ տեղում եղել է ընդամենը 1 լրատվամիջոցի ներկայացուցիչ, ով փորձ անգամ չի արել մոտենալ ու հարցեր տալ քաղաքապետին:
Երկրորդ ապատեղեկատվությունը ինչ-որ տաքսի ծառայության պատկանելիությունը քաղաքապետի ընտանիքին վերագրելն էր: Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Երևանի քաղաքապետին և նրա ընտանիքին պատկանող գույքի հայտարարագիրը ներկայացված է ԿԸՀ: Ցանկացողները կարող են ծանոթանալ:
ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՒՆ



