9/30 ընտրատեղամասում այս պահի դրությամբ 1897 ընտրողից քվեարկել են 440 մարդ
SOCIETYԵրևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասում գրանցված 1897 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել են 440-ը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Աբրահամյանը նշեց, որ ընտրությունն ընթանում է բնականոն հունով:
«Դեռևս խախտումներ չեն արձանագրվել, ընտրությունները նորմալ ընթանում են, և տեխնիկական խնդիրներ մինչ այս պահը նույնպես չեն գրանցվել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Վարդան Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ այժմ ընտրատեղամասում չկան միջազգային դիտորդներ` նրանք հետևել են ընտրության ընթացքին և հեռացել:
Հայաստանում մեկնարկել է Ազգայի
Քվեարկությունը կավարտվի երեկոյ
ՀՀ ոստիկանության հրապարակած վե



