Արարատի մարզում ԱԺ ընտրությանը միջինը մասնակցել է բոլոր ընտրողների 15 տոկոսը
SOCIETY Արարատի մարզի երեք տարածաշրջանի բոլոր ընտրատեղամասերում ուղիղ ժամը 8:00-ին ընդունել են ընտրության եկած առաջին քաղաքացիներին:
«Առաջին պահերին եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ: Մի տեղամասում սարքը չի կարդացել անձնագիրը, մեկ այլ տեղամասում չի տրամադրել զրոյական կտրոնը: Արագ խորհրդակցել ենք մասնագետների հետ, եւ ընտրության առաջին ժամվա ընթացքում արդեն ամեն տեխնիկական թերացում կարգավորված էր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը: Ժամը 11:30-ի դրությամբ Արարատի տարածաշրջանի բոլոր ընտրատեղամասերում ընտրողների թիվը կազմել է 11 հազար 559՝ ըդհանուր ընտրողների 15 տոկոսը:
Այդ նույն ժամի դրությամբ Արտաշատի տարածաշրջանում ընտրության է մասնակցել քաղաքացիների 16 տոկոսը՝ 11 հազար 114 մարդ: Թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեփան Խաչատրյանը նշեց Արտաշատի տարածաշրջանի ընտրատեղամասերում նկատված նույն թերացումները, ինչ թիվ 13-ում: Նա նաեւ հավելեց, որ այս պահի դրությամբ չեն ստացել ոչ մի դիմում-բողոք, չի եղել միջադեպ, եւ չկա ոչ մի կազմված արձանագրություն:
Թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանի խոսքով՝ իրենց ընտրատեղամասերում խախտումներ եւս չեն գրանցվել, միայն արձանագրվում են տեխնիկական թերացումներ, որոնք շատ արագ հարթվում են:
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին Արարատի մարզի ընտրատեղամասներում իրենց ընտրությունը կկատարեն 221 հազար 407 քաղաքացի: Ընտրողներից 69 հազար 237-ն Արտաշատի տարածաշրջանից են, 76 հազար 306-ը՝ Արարատի եւ 75 հազար 864-ը՝ Մասիսի:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



